Լրահոս 24/7

10 հոգու կողմից միջպետական ճանապարհ փակելն անընդունելի է, 5 հազարի կողմից փակելը` լեգիտիմ. Իոաննիսյանը՝ օրենքի մասին

Եթե 10 հոգու կողմից միջպետական ճանապարհ փակելը անընդունելի է, ապա, ասենք, 5 հազար մարդու կողմից փակելը` ամբողջությամբ լեգիտիմ: Ըստ այդմ, պետք է, որ որևէ մեկը չկարողանա արհեստականորեն ավելացնել հավաքի մասնակիցների թիվը՝ ապահովելով լրացուցիչ իրավունքներ, որոնց արդյունքում անհամաչափորեն կխախտվի այլ քաղաքացիների իրավունքները:

Այս մասին  գրել է «Իրազեկ քաղաքացիներ միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ նշելով, որ հարցին անդրադառնում է որպես ցույցին մասնակցելու համար փող տալը քրեականացնելու մտքի ու Քրեական օրենսգրքի այդ (163-րդ) հոդվածի համահեղինակ՝ պարզաբանելու համար այդ կետի իմաստը:

«Ժողովրդավարական հասարակությունում հավաքը (ցույցը, երթը) ժողովրդի կամարտահայտման գործիք է, որով ժողովուրդի մի մասը, դե ֆակտո, կարող է ազդել հանրային կարծիքի ձևավորման և որոշումների կայացման վրա: Դա նաև սահմանադրական իրավունք է, որը հնարավորություն է տալիս հավաքն անցկացնելուց որոշակի չափով խոչընդոտել այլոց իրավունքների իրացմանը (օրինակ` փողոցը փակելով):

Ըստ էության, հավաքին մասնակցությունը ընտրությունների ժամանակ այս կամ այն ուժին (կամ հանրաքվեի ժամանակ այս կամ այն հարցին) կողմ քվեարկելու նման մի բան է. որքան շատ մարդ տվյալ կարծիքը արտահայտի (քվեաթերթիկով կամ հավաքին մասնակցելով), այնքան մեծ հավանականությամբ այդ հարցը կընդունվի:

Հավաքի մասնակիցների քանակը խոսում է նաև տվյալ հարցի կամ քաղաքական հոսանքի պոպուլյարության մասին: Եթե ընտրության կամ հանրաքվեի ժամանակ պարզում ենք այդ գաղափարի (քաղաքական հոսանքի) բոլոր կողմնակիցների քանակը, ապա հավաքի ժամանակ պարզում ենք դրա ակտիվ կողմնակիցների քանակը:

Այդ պատճառով կարևոր է, որ ընտրությունների ժամանակ մարդիկ ընտրակաշառքով կամ պարտադրանքով չքվեարկեն, իսկ հավաքների ժամանակ «հավաքակաշառքով» կամ պարտադրանքով չարտահայտեն իրենց կարծիքը:

Բայց, բացի այդ, կա ևս մեկ՝ ինչ-որ առումով երկրորդային պատճառ: Հավաքի մասնակիցների իրավունքների ծավալը որոշակիորեն կախված է դրանց քանակից (այդ դիրքորոշումն ունի ՄԻԵԴ-ը): Այսպես, օրինակ, եթե 10 հոգու կողմից միջպետական ճանապարհ փակելը անընդունելի է, ապա, ասենք, 5 հազար մարդու կողմից փակելը` ամբողջությամբ լեգիտիմ: Ըստ այդմ, պետք է, որ որևէ մեկը չկարողանա արհեստականորեն ավելացնել հավաքի մասնակիցների թիվը՝ ապահովելով լրացուցիչ իրավունքներ, որոնց արդյունքում անհամաչափորեն կխախտվի այլ քաղաքացիների իրավունքները:

Այսինքն, գաղափարի համար հավաքի դուրս եկած մի քանի հազար մարդու կողմից փողոց փակելը նորմալ է, բայց չպետք է թույլատրել, որ մեկը մարդա մի քանի հազար դրամ բաժանի մեծաթիվ մարդկանց ու, ըստ էության, փողով փակի փողոցը:

Հ.Գ. Իմիջիայլոց, քրեականացված է ոչ միայն հավաքին մասնակցելու, այլ դրան չմասնակցելու համար փող տալն ու հավաքին մասնակցել կամ չմասնակցել պարտադրելը (այդ թվում` գործատուի կողմից)»,-գրել է Իոաննիսյանը:

Թիվ 1

Recent Posts

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

1 hour ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

2 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

2 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

2 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

3 hours ago

Արագածոտնի թեմի առաջնորդի խափանման միջոցը փոխվեց

ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվել է. հայտնել է փաստաբան Արա…

3 hours ago