Լրահոս 24/7

ԱԺ նիստերից անհարկի բացակայող պատգամավորներին մանդատից զրկելու հարց կարող է քննարկվել միայն նստաշրջանի ավարտից հետո․ Սաֆարյան

Այս օրերին համացանցում շատ են աչքի ընկնում կոչերը, որտեղ ՀՀ քաղաքացիները արդարացիորեն պահանջում են մանդատներից զրկել խորհրդարանական ընդդիմության պատգամավորներին, որոնք ընտրվելուց ի վեր նախ մերժեցին խորհրդարանական դիվանագիության աշխատանքներին մասնակցելը, ապա՝ վերջին շաբաթներին էլ խորհրդարանում օրենսդիր գործունեությունը թողեցին ու ընկան փողոց։

Այս մասին գրել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը՝ նշելով, որ մարդկանց դժգոհությունը արդարացի է՝ ի վերջո նրանք այս ամենը անում են հարկատուների վճարած հարկերի հաշվին՝ մի կողմից անհրամարություն պատճառում նրան, ով իրենց աշխատավարձ է վճարում, մյուս կողմից էլ՝ իր աշխատանքը չանելով նվազագույնը ամսական 600,000 դրամ աշխատավարձ ստանում:

«Սակայն ՀՀ քաղաքացիները հավանաբար չգիտեն, որ ԱԺ կանոնակարգ օրենքով պատգամավորին անհարգելի բացակայության հիմքով պատգամավորական մանդատից հնարավոր է զրկել միայն նստաշրջանի ավարտին, երբ պարզ դառնա, որ նա նիստերի կեսից ավելին անհարգելի բացակայել է։ Այնպես որ՝ այս հարցին ԱԺ ղեկավարությունը կարող է ընթացք տալ միայն նստաշրջանի ավարտից հետո։

Իսկ այժմ այդ ընթացակարգը կիրառվել չի կարող, մանավանդ, որ նրանք կարող են վերադառնալ, թեպետ հայտարարել են, որ առանց խնդիր լուծելու չեն վերադառնալու»,-եզրափակել է Սաֆարյանը:

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

5 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

6 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

6 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

7 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

7 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

7 hours ago