

German Defence Minister Christine Lambrecht attends a news conference during a visit to Rukla military base, Lithuania December 19, 2021. REUTERS/Ints Kalnins
Գերմանիան աջակցում է ՆԱՏՕ-ին միանալու Ֆինլանդիայի եւ Շվեդիայի ցանկությանը` կարեւոր համարելով Թուրքիայի հետ այդ հարցի շուրջ երկխոսությունն ու նրա փաստարկները լսելը: Այս մասին երեքշաբթի Բրյուսելում հայտարարել Է Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստինե Լամբրեխտը ։
Նա հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ի ընդլայնման մասին բոլոր որոշումները պետք է կայացվեն միաձայն ։ «Հենց այդ պատճառով է կարեւոր շատ ինտենսիվ բանակցություններ վարել Թուրքիայի հետ, կարեւոր է, որ կասկածները կամ փաստարկները, որոնք բերվում են, լուրջ ընդունվեն», – ասել է նախարարը: Նրա խոսքով՝ դաշինքի ընդլայնումից կշահեն ոչ միայն Ֆինլանդիան ու Շվեդիան, այլեւ բոլոր մասնակից երկրները։ Լամբրեխտը կարծում է, որ Թուրքիան «թույլ կտա իրեն համոզել դա»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, երկուշաբթի օրը ելույթ ունենալով Անկարայում, հայտարարել է, որ չի համաձայնվի ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցությանը այն բանից հետո, երբ այդ երկու երկրները հրաժարվել են բավարարել հանրապետության խնդրանքը ահաբեկչական կազմակերպություններին մասնակցության մեջ կասկածվողների արտահանձնման վերաբերյալ:
Էրդողանի խոսքով՝ Հյուսիսատլանտյան դաշինքը «ահաբեկիչների կենտրնատեղի» կդառնա, եթե Թուրքիան համաձայնի անդամակցել Ֆինլանդիային եւ Շվեդիային: Մեկ այլ պատճառ, որով Անկարան պատրաստ չէ աջակցել այդ երկրների անդամակցությանը ՆԱՏՕ-ին, Էրդողանի խոսքերով, պաշտպանական արդյունաբերության արտադրանքի մատակարարման սահմանափակումների սահմանումն է:
ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության շուրջ բանավեճն ակտիվացել է ապրիլի սկզբին: Այդ երկրի խորհրդարանի անդամների մեծ մասը կողմ է արտահայտվել դաշինքին նրա անդամակցությանը։
«Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պատասխանել է Հայ առաքելական եկեղեցու…
Իրանը պատրաստ է քննարկել փոխզիջումներ՝ ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնության հասնելու համար, եթե ամերիկյան կողմը պատրաստ…
«Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է․ բոլոր հիշեցումներում այն հանգամանքն է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը «ռևանշիստ»…
2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին կանգնած էինք պետությունը 1 ամսվա ընթացքում կորցնելու խնդրի առաջ, Արարատում հայտարարել…
Նաթան արք. Հովհաննիսյանհայտնել է, որ եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի։ Քանի որ Գարեգին Բ-ն չի կարողանալու…
ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ նշելով, որ Երևանը Մոսկվայի…