Լրահոս 24/7

«Գազպրոմ»-ը դադարեցրել է ռուսական գազի մատակարարումը Ֆինլանդիա

Մայիսի 21-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 07:00-ից, «Գազպրոմ Էքսպորտ»-ը դադարեցրել է ռուսական գազի մատակարարումները ֆիննական «Գասում» պետական էներգետիկ ընկերության հետ կնքված պայմանագրով: Դա պայմանավորված է նրանով, որ Ֆինլանդիան չի վճարել ապրիլին մատակարարված գազի դիմաց և հրաժարվել է ռուբլով վճարումներ կատարել:

Այս մասին գրում է «ՏԱՍՍ»-ը։

Ուրբաթ «Գազպրոմ Էքսպորտ»-ը հայտնել է, որ ֆիննական ընկերությունից ապրիլին գազի մատակարարումների համար վճար չի ստացել մինչև մայիսի 20-ի աշխատանքային օրվա վերջը:Այդ իսկ պատճառով ռուսական հոլդինգը «Գասումին» ծանուցել է մայիսի 21-ից գազի մատակարարումը դադարեցնելու մասին։

Ֆիննական ընկերությունը այս շաբաթ հայտնել է, որ մտադիր չէ կատարել «Գազպրոմի» պահանջը՝ մատակարարված գազի դիմաց վճարել ռուբլով և որոշել է հայց ներկայացնել «Գազպրոմ Էքսպորտի» հետ գործող պայմանագրի վերաբերյալ:

Ապրիլի 1-ից ՌԴ-ի համար ոչ բարեկամ երկրներից գնորդները կարող են ռուսական գազի համար վճարել միայն ռուբլով։ 

Թիվ 1

Recent Posts

Երևանը մնում է ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ․ Գալուզին

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ նշելով, որ Երևանը Մոսկվայի…

26 minutes ago

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

17 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

18 hours ago

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

20 hours ago

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

21 hours ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

21 hours ago