

ՀՀ իշխանությունները նախադրյալներ չեն տեսնում ընդդիմության բողոքների ֆոնին նոր ընտրություններ անցկացնելու։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ 2021 թվականի խորհրդարանական ընտրությունները պատասխանել են հայաստանյան բողոքի շարժման մասնակիցների հնչեցրած բոլոր հարցերին։
«2021 թվականի հունիսին ՀՀ-ում անցկացված լիովին ժողովրդավարական, ազատ և օրինական խորհրդարանական ընտրությունները տվեցին բոլոր այն հարցերի պատասխանները, որոնք այսօր արծարծվում են փոքրամասնության բողոքի շարժմամբ»,- ասել է Գրիգորյանը:
Փոխվարչապետը հավելել է, որ երկրում տիրող իրավիճակը դրամատիզացնել պետք չէ։ Նա վստահություն է հայտնել, որ իրավիճակը կզարգանա օրինականությանն ու իրավունքին համահունչ։
ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…
Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…
Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…
ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը գրել է. Ռուսաստանցի օլիգարխը հարցազրույցներ չի տալիս և հանդես է…