

Ճապոնիայի, ԱՄՆ-ի և երեք այլ երկրների ներկայացուցիչներ լքել են Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (APEC) առևտրի նախարարների հանդիպումը՝ Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովի ելույթի ժամանակ։
Այս մասին գրում է «ՏԱՍՍ»-ը:
Շաբաթ օրը Բանգկոկում բացվել է APEC երկօրյա նախարարական հանդիպումը։ Ռեշետնիկովը դրան մասնակցել է տեսահոլովակի միջոցով։
Հանդիպումը լքելու որոշումը ընդունվել է ի նշան բողոքի՝ ընդդեմ Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության հատուկ ռազմական գործողության։
APEC-ը բաղկացած է 19 երկրներից և երկու տարածքներից։ Նրանց թվում են 12 հիմնադիրները՝ Ավստրալիան, Բրունեյն, Ինդոնեզիան, Կանադան, Մալայզիան, Նոր Զելանդիան, Սինգապուրը, ԱՄՆ-ը, Թաիլանդը, Ֆիլիպինները, Հարավային Կորեան և Ճապոնիան։ Մասնակցում են նաև ՉԺՀ-ն (անդամակցել է 1991 թվականին), Մեքսիկան և Պապուա Նոր Գվինեան (1993), Չիլին (1994), Ռուսաստանը, Վիետնամը և Պերուն (1998): 1991 թվականին չինական երկու տարածքներ՝ Հոնկոնգը և Թայվանը ևս միացան APEC-ին։ Կազմակերպության նախագահությունը Նոր Զելանդիայից ստանձնել է Թաիլանդը։ APEC անդամ երկրների ղեկավարների հանդիպումը նախատեսված է նոյեմբերի 18-19-ը Բանգկոկում։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…
Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…
Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…
ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը գրել է. Ռուսաստանցի օլիգարխը հարցազրույցներ չի տալիս և հանդես է…
Հայաստանում «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում անցկացվում է կլոր սեղան, որի ընթացքում հանդիպել են Հայաստանի և…