Լրահոս 24/7

ՀՀ-ն արել է առավելագույնը՝ բռնցքամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար. փոխվարչապետ

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ազդարարեցինք Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացման մասին:

Այս մասին գրել է ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը՝ նշելով, որ միջոցառման ժամանակ հանդես է եկեկ ողջույնի խոսքով, որում, մասնավորապես, ասվում է.

«Սիրելի՛ հյուրեր,

Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ողջունում եմ բոլորիդ մեր երկրի սպորտի պատմության մեջ տեղի ունեցող այս աննախադեպ միջոցառմանը:

Շնորհակալություն եմ հայտնում Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիային և Եվրոպայի բռնցքամարտի կոնֆեդերացիային՝ Բռնցքամարտի Եվրոպայի 2022 թվականի առաջնությունը Հայաստանում անցկացնելու պատվին արժանացնելու համար:

Վստահեցնում եմ, որ Հայաստանն արել է առավելագույնը՝ առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու և այն սպորտային իրական տոնի վերածելու համար:

Համոզված եմ, որ այս օրերին ականատեսն ենք լինելու դիտարժան մենամարտերի, իսկ այս մրցաշարով ազդարարելու ենք Հայաստանում բռնցքամարտի զարգացման նոր փուլի մասին:

Սիրելի՛ հյուրեր,

Բռնցքամարտի Եվրոպայի 2022 թվականի առաջնությունը հայտարարում եմ բացված»:

Հիշեցնենք՝ մարզաձևի տարվա ամենակարևոր ստուգատեսին, որն անցկացվում է Երևանում, մասնակցելու է 39 երկրի մոտ 250 բռնցքամարտիկ:

Թիվ 1

Recent Posts

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

2 hours ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

2 hours ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

2 hours ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

3 hours ago

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

3 hours ago

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…

4 hours ago