

Հայաստանում Չինաստանի դեսպանատունը մեկնարկում է մարզերի զարգացմանը, կրթության, զբոսաշրջության, առևտրաշրջանառության և բիզնեսի ոլորտներում առաջընթացին միտված նոր ծրագիր, որն սկսվելու է Արագածոտնից: Ճանաչողական այցով այսօր մարզում է եղել արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգը։
Այս մասին տեղեկացնում է Արագածոտնի մարզպետարանի կայքէջը:
Արագածոտնի մարզպետարանում դեսպանին հյուրընկալել է մարզպետ Սերգեյ Մովսիսյանը։ Գլխավոր քարտուղար Հրաչյա Գևորգյանի, խորհրդական Արմեն Գրիգորյանի, զարգացման ծրագրերի, վերլուծության և զբոսաշրջության բաժնի պետ Գագիկ Պողոսյանի և Աշտարակի համայնքապետ Թովմաս Շահվերդյանի մասնակցությամբ մարզպետը չինական պատվիրակությանը ներկայացրել է մարզի տնտեսական, զբոսաշրջային, կրթական, մշակութային ներուժը և պատրաստակամություն հայտնել բազմակողմ համագործակցության, համատեղ զարգացման ծրագրերի մշակման և իրագործման։
Չինաստանի դեսպանն իր հերթին շահագրգռվածություն է հայտնել հայ-չինական հարաբերությունների խորացման առումով և ընդգծել, որ Չինաստան-Հայաստան կապը դարերի պատմություն ունի, որի արմատները ձգվում են մինչև «Մետաքսի ճանապարհ»։
«Շուրջ 2000 տարի է՝ Չինաստանն ու Հայաստանը պահպանում են բարեկամական հարաբերություններ, և երկու ժողովուրդների միջև երբևէ թշնամություն կամ ընդվզում չի եղել։ Մենք հակված ենք ընդլայնելու մեր համագործակցությունը մի շարք ոլորտներում»,- իր խոսքում ընդգծել է Ֆան Յոնգը՝ հավելելով, որ Չինաստանի պատմության և մշակույթի մասին հայ ժողովրդի իրազեկությունը բարձրացնելու ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում, նախատեսվում է նաև Հայաստան-Չինաստան ուղիղ չվերթներ գործարկել։
Դեսպանն առանձնահատուկ հետաքրքրություն է հայտնել հայկական որոշ ապրանքատեսակների արտահանման շուրջ։ Այդ ապրանքատեսակներից մեկը, օրինակ, գինին է, որի արտադրությամբ Արագածոտնը Հայաստանում աչքի ընկնող մարզերից է։
Հանդիպման երկրորդ հատվածը կրթության ոլորտի ներկայացուցիչների հետ է ընթացել Աշտարակի Ներսես Աշտարակեցու անվան թիվ 1 դպրոցում։ Դպրոցի տնօրենության և ուսուցչակազմի հետ հանդիպմանը դեսպանը նշել է կրթական և մշակութային ոլորտներում հայ-չինական հարաբերությունների սերտացմանն ուղղված միջոցառումների կազմակերպման կարևորության մասին, հույս հայտնել, որ առաջիկայում դրանք տեղի կունենան և դեսպանատան կողմից մեկնարկող նոր ծրագրի մաս կկազմեն։ Դեսպանը պատասխանել է նաև ուսուցիչների հարցերին։
Չինական պատվիրակության և Արագածոտնի մարզի ղեկավարության միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կրկին հանդիպելու՝ համագործակցության կոնկրետ առաջարկները քննարկելու նպատակով։
Դեսպանի հրավերով հաջորդ հանդիպումը նախատեսվում է Հայաստանում Չինաստանի դեսպանատանը։
2025 թվականը առաջին տարին է, երբ Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիների թիվը շուրջ 8,600-ով ավելին է,…
«Ինչ անուն ասես տվել են Դաշնակցությանը, բայց մի պարզ բան չեն հասկացել, որ սուտն է…
«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը ցույց է տվել ԱՄՆ-ի իր համալսարանը և պատմել…
Արևմտյան երկրները փորձում են ամրապնդել իրենց ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել…
ԱՄՆ զինված ուժերը հետախուզական թռիչքներ են իրականացրել Իրանի սահմանների հարակից տարածքներում։ Գործողություններին մասնակցել են Boeing…
76537 քաղաքացի 2025թ. հայտարարագրման արդյունքում ստացել է 6մլրդ 200 մլն դրամի սոցիալական կրեդիտ. հայտարարել է…