Կրթություն

Մեկնարկել է «Դպրոցական Մատենադարան» կրթական ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի՝ Մատենադարանի աջակցությամբ Իջևանի «Վերնատուն» պատկերասրահում մեկնարկել է «Դպրոցական Մատենադարան» կրթական ծրագիրը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

«Դպրոցական Մատենադարան» պիլոտային կրթական ծրագիրը շրջիկ ցուցահանդես-միջոցառում է՝ նախատեսված Տավուշի մարզի 4-6-րդ, 7-9-րդ և 10-12-րդ դասարանների աշակերտների համար:

Ծրագիրը կազմված է երեք մասից՝ տեսական հատված, ծանոթություն ցուցադրությանը, գործնական հատված։

Տեսական հատվածում տարիքային խմբին համապատասխան նորովի մշակված շարադրանքի հիման վրա ամփոփ տեղեկություն է տրվում Մատենադարանի ստեղծման և կազմավորման պատմության, ինչպես նաև մշտական ցուցադրության մասին։

Տեղեկությունը մատուցվում է նկարների, տեսանյութերի, օժանդակ նյութերի միջոցով։ Տեսական հատվածն ամփոփվում է համատեղ քննարկմամբ, որից հետո աշակերտները ծանոթանում են շրջիկ ցուցադրությանը։

Շրջիկ ցուցադրությունը պատկերավոր ներկայացնում է ձեռագրերի ընդօրինակման, նկարազարդման և վերականգնման արվեստը: Ներկայացվում է ձեռագրի ստեղծումը՝ ըստ աշխատանքային հերթականության (եղեգնյա գրիչ, տողաշար, պնակիտ տախտակ, գրանյութ, կապտալ և այլն), իսկ մյուս մասում՝ ձեռագրերի վերականգնման արվեստը։

Ցուցադրությունն ուսումնասիրելուց հետո աշակերտները մասնակցում են գործնական առաջադրանքներին, որոնց ընթացքում ծանոթանում են ձեռագրերի վերականգնման արվեստին, ապա վերականգնման բաժնի մասնագետի հետ վերականգնում են իրենց հետ բերած գրքերը։

Ծրագրի շրջանակում մարզաբնակ մի շարք դպրոցականներ արդեն հասցրել են ծանոթանալ Մատենադարանի պատմությանը, ձեռագիր ժառանգությանը, ինչպես նաև մշտական ցուցադրությանը։

Կրթական ծրագիրը շարունակական է:

Թիվ 1

Recent Posts

15-ամյա աշակերտը մահացել է ֆիզկուլտուրայի դասաժամին վոլեյբոլ խաղալիս. ՔԿ

Հոկտեմբերի 7-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Աշտարակի բաժնից ստացվել է հաղորդում առ այն, որ նույն օրը,…

8 hours ago

Հոկտեմբերի 11-ին կհանդիպեն ՌԴ և Իրանի նախագահները

Հոկտեմբերի 11-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Թուրքմենստան, հայտնում է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։…

8 hours ago

Գրիգոր Մինասյանը նոր պաշտոն ունի

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գրիգոր Մինասյանը վերադարձել է «AM» իրավաբանական ընկերություն: Նա ընկերության բաժնետերերի կողմից…

8 hours ago

ԱԳ նախարարը մասնակցել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին

Հոկտեմբերի 7-ին՝ ԱՊՀ երկրների ղեկավարների նիստին ընդառաջ, Մոսկվայում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել…

8 hours ago

Խաչատուրյանը մասնակցել է Համբուրգի կայունության համաժողովի բացմանը

Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Համբուրգի կայունության…

9 hours ago

Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Կրեմլի…

9 hours ago