Մայիսի 25-ին` ժամը 18:00-ին, Սերգեյ Փարաջանովի թանգարանում («Ձորագյուղ» ազգագրական թաղամաս 15/16) տեղի կունենա «Շնչող արվեստ» արտ նախագծի երկրորդ մասը, որն իրականացվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Նախագծի հեղինակ և ղեկավար Վահան Բադալյանն այս տարի շարունակում է համագործակցությունը Երևանի և Գյումրու մի քանի թանգարանների հետ: Համագործակցությունը կրկին ուղղված է թանգարանների հարուստ հավաքածուների հանրահռչակմանն ու արժևորմանը:
Նախագծի երկրորդ ներկայացում-ինստալյացիան տեղի կունենա Փարաջանովի թանգարանի տարածքում՝ ընդգրկելով թանգարանի շենքի բակային հատվածը, ինչպես նաև թանգարանի ցուցասրահները, որոնցում կվերստեղծվեն ռեժիսորի «Նռան գույնը» ֆիլմից տեսարաններ:
Ներկայացում-ինստալյացիան կուղեկցվի ձայնային էֆեկտներով, որոնք ներշնչված են համանուն ֆիլմից: Կենդանություն ստացած կադրերն առավելագույնս կվերարտադրեն Փարաջանովի կերտած կերպարներն ու նրա ստեղծագործական ոգին:
Նշենք, որ 2018 թվականին հանրության շրջանում մեծ ճանաչում ձեռք բերած այս նախագիծը, համագործակցելով Երևանի վեց թանգարանների հետ, հարստացրել է Երևանի թանգարանային մշակույթն իր նորարարական լուծումներով և ստեղծարարությամբ:
Մուտքն ազատ է:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ այսօր հեռախոսազրույց կունենա նախագահ Թրամփի հետ․ «Մենք նրա…
«Ճանապարհային դեպարտամենտից» հայտնում են, որ Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-3-ի Լանջիկ-Գյումրի հատվածը (Լանջիկից Ազատան՝ 23 կմ) մարտի…
Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի կառավարությունը համաձայնագիր են կնքել,…
ՀՀ ԱԺ պատգամավորներ Ծովինար Վարդանյանն ու Արուսյակ Մանավազյանը փոփոխություններ են առաջարկել «Էներգետիկայի մասին» օրենքում: Ծովինար…
Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի վերջի դրությամբ կազմել է 5 տրիլիոն դրամ կամ 12.8 մլրդ…
Երևան քաղաքում մարտի 19-ի ցերեկը, 20-22-ը սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։ Մարտի 23-24-ը սպասվում…