Լրահոս 24/7
24.05.2022

Արձանագրվել է կապիկի ծաղիկ հիվանդության 178 դեպք․ ԱՀԿ

Արձանագրվել է կապիկի ծաղիկ հիվանդության 178 դեպք․ ԱՀԿ

Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) թարմացված տվյալների`սկսած մայիսի 7-ից այսօրվա դրությամբ արձանագրվել է կապիկի ծաղիկ հիվանդության 178 դեպք, և ևս 90 կասկածելի դեպք հետազոտվում է։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Հիվանդության դեպքերը հաստատվել են 17 ոչ էնդեմիկ երկրում (Մեծ Բրիտանիա, Իսպանիա, Պորտուգալիա, Գերմանիա, Բելգիա, Ֆրանսիա, Նիդերլանդներ, Իտալիա, Շվեդիա, ԱՄՆ, Կանադա, Ավստրալիա, Դանիա, Շվեյցարիա, Իսրայել, Ավստրիա, Սլովենիա)։

Հիվանդների մոտ հայտնաբերվել է կապիկի ծաղիկի Արևմտյան Աֆրիկայի շճախումբը, որի` մինչ այժմ արձանագրված մահաբերությունը 1% է: Արձանագրված հիվանդների մոտ մահվան դեպքեր չեն արձանագրվել:

Հիշեցնում ենք, որ հիվանդությունը նախկինում արձանագրվում էր Աֆրիկյան երկրներ այցելելուց հետո՝ կենդանիների հետ շփման արդյունքում: Հիվանդության հարուցիչ վիրուսը մարդուն փոխանցվում է հիմնականում վայրի կենդանիներից, ինչպիսիք են՝ կրծողները և պրիմատները (շիմպանզե, գորիլա, օրանգուտան և այլն): Վարակումը կենդանիներից տեղի է ունենում կենդանիների (վարակված) արյան, կենսաբանական հեղուկների, ինչպես նաև վնասված մաշկի կամ լորձաթաղանթի հետ անմիջական շփման արդյունքում:

Ներկայումս արձանագրվում է վարակի փոխանցումը մարդուց մարդ: Փոխանցումը հնարավոր է շնչառական կաթիլների, կենսաբանական հեղուկների կամ ախտահարված հյուսվածքների հետ երկարատև սերտ շփման արդյունքում։ Հնարավոր է նաև վարակի փոխանցումն օգտագործված սրբիչի և անկողնային պարագաների միջոցով:

Այսպիսով՝ վարակվելու ռիսկը բարձր է այն անձանց շրջանում, ովքեր ֆիզիկական սերտ շփում ունեն կապիկի ծաղկի ախտաշաններ ունեցող անձանց կամ վարակված կենդանու հետ: Մարդիկ, ովքեր պատվաստվել են բնական ծաղկի դեմ, ունեն որոշակի պաշտպանվածություն նաև կապիկի ծաղկից:

Հիվանդությունը կարող է ավելի ծանր ընթանալ նորածինների, երեխաների և իմուն համակարգի խնդիրներ ունեցող անձանց շրջանում: Բուժաշխատողները նույնպես ավելի բարձր ռիսկի են ենթարկվում վիրուսների ավելի երկար ազդեցության պատճառով:

Լուրեր Հայաստանից | Tiv1.AM Ստուդիա
Թիվ 1
Լրահոս
Մոսկվան եւ Բաքուն ամրապնդում են ամբողջատիրական համակարգերի սերտաճումը
21:18
Մոսկվան եւ Բաքուն ամրապնդում են ամբողջատիրական համակարգերի սերտաճումը
Ազատության հրապարակն այս օրերին մարդաշատ էր․ Քաղաքապետարան 
19:32
Ազատության հրապարակն այս օրերին մարդաշատ էր․ Քաղաքապետարան 
Կաթողիկոսը մեկնել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմ
18:37
Կաթողիկոսը մեկնել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմ
Լճկաձորում մի քանի ժամ գազ չի լինի
18:11
Լճկաձորում մի քանի ժամ գազ չի լինի
Մայր Աթոռում Պատարագից հետո ուխտավորներին մատաղ է բաժանվել
17:56
Մայր Աթոռում Պատարագից հետո ուխտավորներին մատաղ է բաժանվել
Հայտնաբերվել է զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով
17:31
Հայտնաբերվել է զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով
Կրակոցներ Իսրայելում․ կա զոհ և վիրավորներ
16:40
Կրակոցներ Իսրայելում․ կա զոհ և վիրավորներ
Հռոմի պապը Համասին և Իսրայելին կոչ է արել դադարեցնել կրակը
16:38
Հռոմի պապը Համասին և Իսրայելին կոչ է արել դադարեցնել կրակը
Նոր Հաճնի կամրջով երթևեկությունը կշարունակի փակ մնալ մինչև նոյեմբերի 12-ը
16:35
Նոր Հաճնի կամրջով երթևեկությունը կշարունակի փակ մնալ մինչև նոյեմբերի 12-ը
Ֆլորիդայի 35 շրջաններում արտակարգ դրություն են հայտարարել մոտեցող փոթորիկի պատճառով
15:52
Ֆլորիդայի 35 շրջաններում արտակարգ դրություն են հայտարարել մոտեցող փոթորիկի պատճառով
ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքներին
15:28
ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքներին
Գազայում դպրոցի և մզկիթի վրա հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի
14:12
Գազայում դպրոցի և մզկիթի վրա հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի
Լիբանանի վարչապետը կոչ է արել ճնշում գործադրել Իսրայելի վրա կրակը դադարեցնելու համար
13:50
Լիբանանի վարչապետը կոչ է արել ճնշում գործադրել Իսրայելի վրա կրակը դադարեցնելու համար
Իլոն Մասկը մասնակցել է Թրամփի քարոզարշավին
13:13
Իլոն Մասկը մասնակցել է Թրամփի քարոզարշավին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12:23
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են