«Թեղուտ» ՓԲԸ-ի պարզաբանումը հանքավայրի վերագործարկման և պատվարի կայունության վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության խոշոր հարկատու` Լոռու մարզի ամենամեծ գործատուներից մեկը հանդիսացող «Թեղուտ» ՓԲԸ հաջողությամբ վերագործարկվել է ռեկորդային կարճ ժամանակահատվածում և նվազագույն բյուջեի սահմաններում:

Ս.թ. հունիսի 18-ին ընկերությունը Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն ՊՈԱԿ-ից ստացել է բացահանքի արտադրական վտանգավոր օբյեկտի տեխնիկական անվտանգության փորձաքննության դրական եզրակացությունը, որից հետո վերսկսվել է հանքի շահագործումը, իսկ ս.թ. հուլիսի 8-ին՝ հարստացուցիչ ֆաբրիկայի և պոչամբարային տնտեսության արտադրական վտանգավոր օբյեկտների տեխնիկական անվտանգության փորձաքննության դրական եզրակացությունները, ինչից հետո պատշաճ կերպով վերսկսվել են նաև հարստացուցիչ ֆաբրիկայի աշխատանքները:

Վերջին շրջանում որոշ լրատվամիջոցներ միակողմանի հոդվածներով և ճչացող վերնագրերով փորձում են թյուրիմացության մեջ գցել հանրությանը՝ այդ կերպ արդարացնելով նախորդ սեփականատերերի կողմից «Թեղուտ» ՓԲԸ աշխատանքների դադարեցումը և ազդակիր համայնքների բնակչությանը անելանելի ծանր սոցիալական վիճակի մեջ գցելու փաստը: Հարկ է նշել, որ 2018թ.-ին ընկերությունը դադարեցրել է իր գործունեությունը պոչամբարի հետ կապ չունեցող պատճառով՝ կանգնելով պլանային-վերանորոգման աշխատանքների երկու շաբաթով (համաձայն գլխավոր տնօրենի 2018թ. հունվարի 12-ի հրամանի), իսկ 2018թ․ հունվարի 30-ին ծանուցել աշխատողներին աշխատանքային պայմանագրերը գործատուի նախաձեռնությամբ լուծելու մասին՝ միաժամանակ չսպասարկելով VTB բանկին (այսուհետ՝ Բանկ) շուրջ 380 մլն դոլարի չափով վարկային պարտավորությունը:

Առաջին անգամ պոչամբարի կայունության հնարավոր ռիսկի մասին նախկին ղեկավարությունը բարձրաձայնել է 2018թ․ հուլիսին, երբ արդեն ակնհայտ էր, որ բանկը ստիպված է վերցնել ընկերության բաժնետոմսերը՝ նախկին սեփականատերերի կողմից իր առջև ստանձնած պարտավորությունները չկատարելու պատճառով, իսկ պետական ատյաններին ընկերության գործունեության դադարեցման մասին նախկին ղեկավարությունն առաջին անգամ ծանուցել է նամակով՝ 2018թ․ հունիսի 7-ին (դադարից 5 ամիս անց)՝ չնշելով պոչամբարի հետ կապված խնդիրը: Հատկանշական է, որ չնայած մասնագետների զգուշացումներին, ընկերության նախկին ղեկավարությունը՝ անտեսելով դրանք, ևս 8 ամիս շարունակել է վերամշակել հանքաքար՝ 8.2 մլն տոննա (1038 տ/ժ) տարեկան արտադրողականությամբ, ընդհուպ մինչև 2018թ․ հունվարին արտադրության դադարեցումը, գերազանցելով նախագծային ցուցանիշները 1.2 մլն տոննայով այն պարագայում, երբ նախագծով թույլատրված արտադրողականությունը կազմում է 7 մլն տոննա տարեկան: Արդյունքում առաջացել է պոչամբարի կայունության չափանիշների շեղում նախագծային ցուցանիշներից հետազոտությունների իրականացման ողջ ընթացքում, ինչն էլ փաստում են Global Resource Engineering (GRE) և ավստրալական ATC Williams խորհրդատվական ընկերությունների հաշվետվությունները:

2017թ․ մայիս և սեպտեմբեր ամիսներին «Թեղուտ» ՓԲԸ կատարած այցերի արդյունքում GRE և ATC Williams խորհրդատվական ընկերությունների մասնագետների կողմից կազմվել է երկու հաշվետվություն։ Վերոնշյալ ընկերությունների մասնագետների այցից մինչ այժմ տեղի են ունեցել մի շարք գործոնների փոփոխություններ, և այն հիմնական գործոնները, որոնք կարող էին բացասական ազդեցություն ունենալ պոչամբարի կայունության վրա էականորեն փոխվել են։

Ստորև ներկայացված են մեջբերումներ GRE խորհրդատվական ընկերության հաշվետվությունից:

Հետազոտությունների իրականացման պահին ափի (пляж) հեռավորությունը պատվարից հաշված կազմում էր 50 մետրից պակաս, այն պարագայում, երբ նախագիծը ենթադրում է մոտ 200 մետր ջրազրկված ափ (пляж):
Ներկա պահին ափի երկարությունը պատվարից հաշված կազմում է 300 մ:

Ըստ նախագծի պոչամբարը պետք է բարձրանար հետևյալ արագությամբ՝ 35 մետր առաջին տարին և 16-ական մետր 2-5 տարիների ընթացքում։
2.5 տարիների ընթացքում պոչամբարի մակարդակը նախատեսված 59 հաշվարկային մետրի փոխարեն բարձրացվել է 93 մետր՝ ինչը 58% գերազանցել է նախագծային ցուցանիշները:

Մասնագետները 2017թ. սեպտեմբերին գրանցել են պոչանքների արտահոսք պոչամբարի պատվարի վրայից (ինչը մամուլում ներկայացվեց, որպես պոչամբարի ճեղքի հետևանք), միաժամանակ նշելով, որ պիեզոմետրերի տվյալներով առկա ջրի մակարդակը էականորեն գերազանցել է նախագծային սահմանները (աղբյուր՝ GRE հաշվետվություն, էջ 4)։
Մինչդեռ արտահոսքի միակ պատճառ է հանդիսացել թույլատրելի սահմանաչափից ավել պոչանքներ պոչամբար լցնելու փաստը:

Աղյուսակ 4-1-ը (աղբյուր՝ GRE հաշվետվություն, էջ 38) ցույց է տալիս, որ առաջիկա 475 տարվա ընթացքում հավանական երկրաշարժի պարագայում վերին շերտի հորիզոնական պիկային արագացումը (PGA – peak ground acceleration) կազմում է 0.13g (միջին ցուցանիշ) և 0.15g՝ 84% հուսալիության ցուցանիշի դեպքում։ Հարկ է նշել, որ 0.15g-ն բալային համակարգի վերածելու դեպքում չի գերազանցում 7 բալ ազդեցությամբ երկրաշարժը:

Վերոգրյալը վկայում է, որ մոտ 1.5 տարի չշահագործված պոչամբարը և պատվարը ջրազրկվել են և կոնսոլիդացվել։

GRE առաջարկները պոչամբարի կայունության վերաբերյալ՝ համեմատած ներկա իրավիճակի հետ.

Հնարավորինս շատ ջրի ծավալ հեռացնել պոչամբարից
Ներկա պահին՝ համեմատած 2017թ.տվյալների հետ պոչամբարի մակերևույթի ջրի մակարդակը նվազել է մոտ 6 մետրով, իսկ պիեզոմետրերի տվյալներով պատվարի մարմնի ջրերի անկում է գրանցվել 4-6 մետր, պատվարի պատնեշի մոտ՝ 9-12 մետր:

Հետևել պոչամբարում ջրի ավազանի մակարդակին և ափի (пляж) տեղանքին
Ներկայում ափի (пляж) երկարությունը պատվարից հաշված կազմում է 300 մետր:

720 մետր հորիզոնից նվազեցնել պոչամբարի պատվարի անկյունը և խոտաբույսեր ցանել՝ որոշակի քանակի ջրի կլանման և էրոզիայի կանխման նպատակով։
Ներկա պահին պատվարի անկյունը մինչ 770 հորիոնը կազմում է 11.3 աստիճան, ինչը համապատասխանում է 5H:1V հարաբերակցությանը:

Պատվարից հաշված ունենալ և պահպանել լայն, լավ ջրազրկվող ափ (пляж):
Ինչպես պարզ է դառնում վերոգրյալից, այն առկա է (300մ):

Խուսափել պատվարի բարձրացումն իրականացնել շատ մանրացված մասնիկներից (շլամից), ինչպիսին հանդիպել է շահագործման սկզբնական փուլում:
Ներկայում մանրացված մասնիկներից պատվարի բարձրացում չի կատարվում:

Կանխարգելել պատվարի վրայից պոչանքների արտահոսքը։
Քանզի ներկայում ընկերությունը չի խախտում թույլատրելի տարեկան 7 մլն տոննա հանքաքարի արդյունահանման սահմանաչափը, հետևաբար թույլատրելի սահմանաչափից ավել պոչանքներ պոչամբար չեն լցվում և պատվարի վրայից արտահոսք գոյություն չունի:

Ավելին՝ hetq.am

editors

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

12 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

13 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

13 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

14 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

14 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

14 hours ago