

1944թ. օգոստոսի 1-ին Աննա Ֆրանկը գրեց իր օրագրի վերջին էջը: 13-ամյա Աննան օրագիրն սկսել է գրել 1942-ի հունիսի 12-ին՝ իր ծննդյան օրը:
Հրեական ծագումով գերմանացի աղջնակը՝ Աննա Ֆրանկը, Հիտլերի իշխանության գալուց հետո ընտանիքով թաքնվում է Հոլանդիայում, որտեղ և գրում է իր հայտնի օրագիրը: Ընտանիքը ձերբակալվել է 1944 թվականին, Աննա Ֆրանկը մահացել է 1945 թվականի փետրվարին Բերգեն-Բելզենի համակենտրոնացման ճամբարում, 16 տարեկանում:
Հոլոքոսթի մասին պատմող ամենաազդեցիկ փաստաթղթերից մեկն առաջին անգամ հրատարակվել է պատերազմից երկու տարի անց՝ 1947 թվականին: Օրագիրը գտել, պահպանել և կարգավորել է Աննայի հոր աշխատակիցը՝ Միփ Գիսը, այնուհետև փոխանցել նրա հորը՝ Օտտո Ֆրանկին, որն ընտանիքից միակ փրկվածն էր։ Ի դեպ, Միփ Գիսը մահացավ 2010-ին, 100 տարեկանում:
Օրագիրը թարգմանվել է ավելի քան 60 լեզվով: Հայերեն առաջին անգամ թարգմանվել է 1962-ին ռուսերենից, 2017-ին թարգմանվեց անգլերենից, իսկ 2019-ին, Աննա Ֆրանկի ծննդյան 90-ամյակի առթիվ, հրատարկվեց օրագրի բնագրից՝ հոլանդերենից թարգմանությունը:
Հայաստանի ազգային գրադարանում կարող եք գտնել Աննա Ֆրանկի օրագրի թարգմանությունների տարբեր տարիների հրատարակությունները: Հոբելյանական տարեթիվը լավ առիթ է հայտնի օրագիրը բացելու կամ ևս մեկ անգամ թերթելու համար:
Հայաստանի ազգային գրադարանի ֆեյսբուքյան էջից՝
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…