Խմբագրի ընտրանի

Եթե կորցրեցինք Հայաստանը՝ մենք ի վիճակի չենք լինի այլևս պայքարել Արցախի համար | Ա․ Բաբաջանյան

Թիվ 1 ստուդիան հյուրընկալել է «Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանին։

Պարոն Բաբաջանյանը նշեց, որ այսօր ծավալվող արտաքին ու ներքին իրադարձություններն ավելի մեծ սպառնալիք և վտանգ են ներկայացնում Հայաստանի համար, քան նույնիսկ 2020 թ․ պատերազմը, որովհետև պատերազմը չէր սպառնում Հայաստանի գոյությանը, և այդ պատերազմում չէր վճռվում Հայաստանի պետականության հարցը։

Նա հավելոց, որ այսօր մեր ներքաղաքական օրակարգում ենք պահել Արցախը փրկելու հարցը, բայց դա չի կարող լինել ի գին Հայաստանի․ եթե մենք կորցրեցինք Հայաստանը՝ մենք ի վիճակի չենք լինի այլևս պայքարել Արցախի համար։

Բրյուսելը այն նվազագույնն է, որ Հայաստանին ընձեռվել է պահելու իր պետականությունը, ոտքի կանգնելու, Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության երաշխավորմամբ՝ ապագայում նաև կարգավիճակի հարցը բարձրացնելով։

Պարոն Բաբաջանյանի համոզմամբ՝ խոսելու այլընտրանքը պատերազմն է, որն այս պահին Հայաստանի համար կարող է ողբերգական լինել․ իսկ դրա այլընտարնք այն օրակարգն է, որը Հայաստանի իշխանությունն է բերել սեղանին։

Ստացվում է, որ այժմ ԱՄՆ-ը խորապես ներգրավված է Հարավային Կովկասի գործընթացներում, և ներգրավված է նաև Հայաստանի ջանքերով, և սա էապես բարձրացնում է Հայաստանի դերն ու սուբյեկտայնությունը․ և հենց այս հանգամանքն է անհանգստացրել մեր ռուս գործընկերներին և նրանց ծառաներին Հայաստանում։

Մենք հիմա պահանջում ենք, որ իշխանությունը պատշաճ կերպով անհրաժեշտ պաշտպանության տակ առնի երևանցիներին, ովքեր ամեն օր ստիպված են այս այլանդակությունը հանդուրժել փողոցներում։

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

5 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

6 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

7 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

7 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

7 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

8 hours ago