ՀՀ կառավարության նիստում հավանության արժանացավ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացրած մի շարք օրենքներում փոփոխություններ, լրացումներ կատարելու մասին փաթեթը, որով առաջակվում է խոշորացնել մինչ այժմ խոշորացված համայնքները:
ՀՀ կառավարության նիստում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը տեղեկացրեց, որ 2016 թվականին սկսված համայնքների միավորման, խոշորացման գործընթացի արդյունքում, մինչև այսօր Հայաստանի 908 բնակավայր միավորվել ու խոշորացվել է 72 համայնքի մեջ: Ներկայում կա 72 խոշորացված համայնք և ևս 7 համայնք, որոնք խոշորացված չեն: Դրանք են Երևանը, Գյումրին և ազգային փոքրամասնություններով բնակեցված առանձին բնակավայրերը:
«Առաջարկում ենք այս պահին գործող 13 խոշորացված համայնքները միավորել 5 համայնքների մեջ: Վերջին տարիներին անընդհատ քննարկումների արդյունքում ավելի հիմնավորված է եղել շրջանային մոդելի նման տարբերակը: Այս որոշումներով վերադառնում ենք շրջանային մոդելին»,-ասաց նախարարը:
Գնել Սանոսյանը նշեց, որ առաջարկվում է Արագածոտնի մարզում միավորել Թալին և Արագածավան խոշորացված համայնքները: Նրանք միասին կընդգրկեն 34 բնակավայր: Գեղարքունիքի մարզում կմիավորվեն ճամբարակն ու Շողակաթը՝ ընդգրկելով 19 բնակավայր: Լոռու մարզում նախատեսվում է ունենալ Ալավերդի խոշորացված համայնք, որը կընդգրկի Օձունը, Շնողը, Ախթալան և Ալավերդին՝ 28 բնակավայր միասին: Լոռու մարզում կմիավորվեն Տաշիրը, Մեծավանը, Սարչապետը՝ միասին 24 բնակավայր: Սյունիքի մարզում նախատեսվում է միավորել Սիսիան և Գորայք խոշորացված համայնքները՝ թվով 36 բնակավայր:
«Այսպիսով, այս 13 համայնքները, որոնք միասին 141 բնակավայր են, առաջարկում ենք միավորել 5 համայնքների մեջ: Արդյունքում Հայաստանում կունենանք 64 խոշորացված համայնքներ»,-ասաց նախարարը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ սա կառավարության ուղեգիծն է, որն ունի ոչ միայն տնտեսական նշանակություն:
«Տնտեսական արդյունավետությունից բացի, մենք սրանով ՀՀ քաղաքացիներին ավելի մեծ իշխանություն ենք տալիս: Ժողովրդավարության ավելի մեծ հարթակ ենք բացում: Մենք համայնքների հզորացման գործընթաց ենք սկսել»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Տարածաշրջանի խոշորագույն տեխնոլոգիականիրադարձության՝ DigiTec Expo 2024-ի շրջանակումFastex-ը ներկայացրել է իր վերջին նորարարականլուծումները` հանդիսանալով միջոցառման գլխավորգործընկեր։ Meridian Expo Center-ում հոկտեմբերի 4-6-ըաշխարհի տարբեր անկյուններից Հայաստան էինժամանել շուրջ 30,000 այցելու, ավելի քան 15 լրատվական, 200 մասնակից՝ ներկայացնելու իրենցնորարարական լուծումները։ DigiTec Expo 2024-ին ներկայացված էինԷկոհամակարգի Web3 պրոդուկտները, ներառյալ՝Fastex Exchange կրիպտոփոխանակման հարթակը, Fastex Wallet-ը, Fastex Card-ը, AKNEYE, ftNFT հարթակը, YoCerebrum մետավերս տիրույթը և YoHealth՝ առողջապրելակերպը խթանող հավելվածը։ DigiTec Expo 2024-ի շրջանակում անցկացվողպանելային քննարկումներին մասնակցել ենհայաստանյան տեխնոլոգիական ոլորտիառաջատարներ՝ կիսվելով իրենց գիտելիքներով ևփորձով։ Fastex-ի իրավաբանական գծով տնօրեն ևտնօրենների խորհրդի անդամ ՎարդանԽաչատրյանը պանելային քննարկմանը ներկայացելէ «Նորարարությունը՝ պաշտպանվածօրենդրությամբ․ թերի օրենսդրությանկարգավորումների ռիսկերը Հայաստանում» թեմայով։ Պանելային քննարկումը վարել է Firo-իգլխավոր կրիպտոգրաֆեր Արամ Ջիվանյանը։Կրիպտո ոլորտում օրենսդրականկարգավորումների վերաբերյալ հետաքրքիր ևարդյունավետ քննարկմանը մասնակցել ենBlockstars-ի համահիմնադիր Արտյոմ Հարությունյանը, Bitcoin Armenia-ի գործադիր տնօրեն ԷդուարդԱվետիսյանը և Layerswap-ի գործադիր տնօրեն ԱրամՔոչարյանը։ Քննարկումների շրջանակում անդրադարձ էկատարվել «Կրիպտոակտիվների մասին» ՀՀօրենքի նախագիծին և կրիպտոակտիվների ոլորտիվրա դրա ազդեցությանը։ Վարդան Խաչատրյանը նշել է․ «Հասկանալ ևընդունել օրենսդրական կարգավորումները՝նշանակում է լինել մեկ քայլ առաջ։ Հայաստանումկրիպտոակտիվների վերաբերյալ օրենսդրականկարգավորումներն ունեն բացեր, այնուամենայնիվ, կան հստակ կետեր, որոնք թույլ են տալիսիրավական դաշտում ծավալել գործունեություն։ Այսգործընթացն օրեցօր մեծ թափ է հավաքում»: Fastex-ի համար այս ձևաչափը տեխնոլոգիականաշխարհի ներկայացուցիչների, փորձագետների ևոլորտով հետաքրքրվողների հետ քննարկումների, նոր ծանոթություններ ձեռք բերելու ևգործունեություն համար բարենպաստ Web3 հարթակներ գտնելու հնարավորություն էր: Fastex-ի մասին Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որնիր օգտատերերին տալիս է հսկայականհնարավորություններ և հարմարավետ միջավայր՝առաջարկելով Fastex Exchange կրիպտո փոխանակման հարթակը, Fastex Card-ը, Fastex Wallet-ը և ftNFT-ն՝ իրհարթակներով և ֆիջիթալ սփեյսներով, ինչպես նաևYoHealth՝ առողջ ապրելակերպը խթանողհավելվածը։ Fastex-ը կարևորում է անվտանգ ևհուսալի միջավայրի ապահովումը համաշխարհայինթվային ֆինանսների զարգացող…
Հայաստանը երկրորդ անգամ հյուրընկալեց նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսին՝ WCIT 2024/DigiTec-ին: Ֆասթ Բանկը WCIT 2024/DigiTec-ի բանկային գործընկերն էր…
Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցուց շուրջ 300 հազար դրամ են գողացել։ Անհայտ անձը եկեղեցի է մտել…
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 9-ին ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի…
ԱՄՆ նախագահի թեկնածու Քամալա Հարիսը քննադատել է իր մրցակից Դոնալդ Թրամփին՝ հղում անելով այն տվյալներին,…
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մոսկվայում կայացած գագաթնաժողովում հայտարարել է, որ կցանկանար վերականգնել «ԱՊՀ ընտանիքն»՝ իր…