Խմբագրի ընտրանի

Վարչապետն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լ․ Թրեյսիին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին:

Վարչապետն ընդգծել է հայ-ամերիկյան համագործակցության, ռազմավարական երկխոսության ակտիվացումը և կարևորել ԱՄՆ-ի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի հստակ դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում, որը նպաստում է տարածաշրջանային կայունությանը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունն առաջնորդվում է խաղաղության հաստատման օրակարգով և բարձր է գնահատում միջազգային գործընկերների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների շարունակական օժանդակությունն այդ գործընթացին:

Լին Թրեյսին շնորհակալություն է հայտնել վարչապետին գնահատականի համար և վերահաստատել ԱՄՆ պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցությունը մեր երկրի ժողովրդավարական բարեփոխումներին, ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը, տարածաշրջանային կայունության հաստատմանը:

Այս համատեքստում Լին Թրեյսին հիշատակել է օրեր առաջ ՀՀ վարչապետի՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ ունեցած հեռախոսազրույցը, ինչպես նաև ամերիկյան կողմի գոհունակությունը հայտնել երկկողմ հարաբերությունների ակտիվացման գործում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի ջանքերի կապակցությամբ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգի շուրջ։

Թիվ 1

Recent Posts

Գերմանիան պատրաստ է աջակցել Հայաստանին

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ Գերմանիայի դեսպան Կլաուդիա Բուշի առաջին՝ քաղաքավարական հանդիպման առանցքում…

3 mins ago

«Ընդդիմադիր կոչվածների պատճառով եմ գտնվում այստեղ». Բագրատ արքեպիսկոպոս

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այսօր դատախազության դիմաց ակցիայի ժամանակ հայտարարեց, որ իրեն ոչ ոք չի ուղղորդում և չի…

5 mins ago

ՀԾԿՀ-ն սահմանել է նոր կարգավորումներ էլեկտրաէներգիայի հաճախակի ընդհատումների վերաբերյալ

Համաձայն նոր կարգավորումների՝ սպառողի էլեկտրամատակարարման վթարային ընդհատման և դրա վերականգնման Էլեկտրամատակարարման բաշխման ցանցային կանոններով սահմանված…

13 mins ago

Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Ֆարերյան կղզիներ․ կանցկացվի Ազգերի լիգայի երրորդ տուրի հանդիպումը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Ֆարերյան կղզիներ, որտեղ այդ երկրի հավաքականի հետ կանցկացնի Ազգերի…

24 mins ago

Շարժական մամոգրաֆը Գեղարքունիքի մարզում է

Շարժական մամոգրաֆը Գեղարքունիքի մարզում է։ Մինչև հոկտեմբերի վերջ մամոգրաֆը կլինի Վարդենիս, Մարտունի, Գավառ, Ճամբարակ և…

31 mins ago

Թեյլոր Սվիֆթը դարձել է աշխարհի ամենահարուստ կին երաժիշտը

Ամերիկացի փոփ երգչուհի Թեյլոր Սվիֆթը դարձել է աշխարհի ամենահարուստ կին երաժիշտը. հայտնում է Forbes ամսագիրը։…

40 mins ago