Լրահոս 24/7

Խաղաղության օրակարգի մասին հայտարարությունը չի նշանակում, որ ի վիճակի չենք պաշտպանելու այն ցանկացած միջոցով. Մարուքյան

Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումն ու սահմանագծումը, Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը, Արցախի Հանրապետության կարգավիճակը, համաշխարհային հանրության արձագանքը Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությանը. «Республика Армения»-ի հետ զրույցում այս թեմաների շուրջ մեկնաբանություններ է ներկայացրել ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:

Ըստ Մարուքյանի, ակնհայտ է, որ ադրբեջանական զորքերի դուրսբերման խնդիրը, հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումների հարցերը քննարկման առարկա են դառնալու Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի անվտանգության հարցերի շուրջ նորաստեղծ հանձնաժողովում։  Անդրադառնալով Իլհամ Ալիևի հայտարարությունը, թե հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումն ընդմիշտ կփակի Արցախի կարգավիճակի հարցը,  Էդմոն Մարուքյանն ընդգծել է, որ Ադրբեջանի նախագահը քաջ գիտակցում է, որ  դեռ չսկսված գործընթացը կապ չունի ԼՂ հիմնախնդրի կարգավորման հետ։ Հայտարարություններն արվում են զուտ ներքին լսարանի ախորժակը բավարարելու նպատակով։

«Բազմիցս նշել ենք, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման բանակցությունները պետք է ընթանան երկու կողմերի առաջարկների հիման վրա՝ ընդգրկելով խնդիրների ողջ շրջանակը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերջնական կարգավորումը։ Ադրբեջանական կողմն իր շահարկումներով փորձ է անում ԼՂ խնդիրը ներկայացնել որպես տարածքային վեճ, մինչդեռ իրականում խոսքն արցախահայության իրավունքների իրացման և էթնիկ զտումների սպառնալիքի բացառման մասին է», – ասել է Մարուքյանը՝ հավելելով, որ մայիսի 27-ին Իլհամ Ալիևի հայտարարությունները ևս մեկ անգամ վկայում են Ադրբեջանի ագրեսիվ և ռազմատենչ քաղաքականության շարունակության մասին։

«Հարևան պետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունները, որոնք արտահայտվում են այդ նպատակին հասնելու համար ուժի կիրառման դիրքերից, ոչ այլ ինչ են, քան միջազգային իրավունքի նորմերի անտեսում, ինչը լուրջ կասկածի տակ է դնում խաղաղության հասնելու Ադրբեջանի մտադրությունների անկեղծությունը:  Այստեղ, բնականաբար, մենք ակնկալում ենք համաշխարհային հանրության հասցեական և դատապարտող արձագանքը», ընդգծել է Մարուքյանը։

Մարուքյանի կարծիքվ՝ բանակցություններն այլընտրանք չունեն, իսկ եթե ունեն, ապա դա նոր պատերազմն է, մինչդեռ հայկական կողմը, ի ուշադրություն ամբողջ աշխարհի, հայտարարել է իր խաղաղության օրակարգի և այն մինչև վերջ տանելու ցանկության մասին։

«Բնականաբար, դա չի նշանակում, որ մենք ի վիճակի չենք պաշտպանելու մեր հռչակած խաղաղության օրակարգը, այդ թվում՝ ցանկացած միջոցներով», – հավելել է Մարուքյանը՝ ընդգծելով, որ խաղաղությունը պետք չէ միայն Հայաստանին, այն պետք է բոլորին և կարող է հաստատվել միայն բոլոր կողմերի ջանքերով։

Մարուքյանն անդրադարձել է նաև Շառլ Միշելի հայտարարությանը, որտեղ հստակ ասվում է, որ Ադրբեջանը չի կարող չնկատել «սենյակում գտնվող փղին»։ Պնդել, որ Լեռնային Ղարաբաղը գոյություն չունի, և մոռանալ 2020 թ-ին ստորագրած փաստաթուղթը, որը հստակ մատնանշում է Լեռնային Ղարաբաղը որպես քաղաքական, տարածքային միավոր և գործոն, լուրջ չի ընդունվում համաշխարհային հանրության կողմից։

Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին՝ Մարուքյանը նշել է, որ թուրքական կողմն իր քայլերը սինխրոնիզացնում է Ադրբեջանի հետ և խորհրդակցություններ անցկացնում, ինչը նրանք բազմիցս հրապարակայնորեն ընդգծել են։ «Այս դեպքում չէի ասի, որ թուրքական կողմը նախապայմաններ է առաջադրում՝ դրանք ներկայացնելով Ադրբեջանի միջոցով», – ասել է Մարուքյանը։

Մարուքյանը նաև հավելել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պաշտոնական հայտարարությունները վկայում են այն մասին, որ նրանք վերահաստատում են իրենց հանձնառությունները՝ որպես համանախագահներ։ Հայկական կողմը բազմիցս արտահայտել է իր դիրքորոշումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտի գործունեության ակտիվացման առումով, ինչպես նաև երախտապարտ է համաշխարհային հանրության բոլոր դերակատարներին, ովքեր նպաստում են խաղաղության օրակարգին։

Թիվ 1

Recent Posts

Թրամփի այցը Սաուդյան Արաբիա կապված չէ Պուտինի հետ հանդիպման հետ․ Կրեմլ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցը Սաուդյան Արաբիա կապված չէ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նախատեսված…

11 minutes ago

Ապրիլի 3-7-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Երևան քաղաքում ապրիլի 2-ի ցերեկը, 3-ին օրվա ընթացքում, 5-ին՝ երեկոյան ժամերին, 6-ի գիշերը՝ սպասվում է…

27 minutes ago

ՔՊ-ն ԲԴԽ անդամի 3 թեկնածու է առաջադրել

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարություն է տարածել Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածուների առաջադրման մասին։…

33 minutes ago

Գնդակը Հայաստանի դաշտում է. Ալիև

Իլհամ Ալիևը կրկին խոսել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման երկու առանցքային պայմանների մասին, որոնք…

47 minutes ago

ՀՀ-ի և Վիետնամի միջև առևտրաշրջանառությունը վերջին տարիներին արագ տեմպերով աճում է. Արշակյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով մեր երկրում է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի նախագահ…

58 minutes ago

Վերջին 3 տարում տնկվել է 20.192 նոր ծառ. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, թե Երևանում վերջին 3 տարում տնկել ենք 20.192 նոր…

1 hour ago