Լրահոս 24/7

Ոստիկանությանը հատուկ միջոցներ չկիրառելու քաղաքական պատվեր է տրված, քննարկման հարց է՝ լա՞վ է, թե՞ վատ. Իոաննիսյան

Ոստիկաններին ֆիզիկական դիմադրություն ցույց տալով՝ պետական կառավարման շենք դե ֆակտո գրոհած (զանգվածային մուտքի փորձ արած) անձանց էական մասի գործողություններում ակնհայտ հանցակազմ կար։ Այդ անձանց նկատմամբ պետք է քրեական հետապնդում լինի։

Այս մասին գրել է «Իրազեկ քաղաքացիներ միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ անդրադառնալով այսօր Կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց ընդդիմության գործողություններին:

Գրառման մեջ նաև ասված է.

«Բնականաբար, հանցագործության համար կասկածվող ու դիմադրություն ցույց տվող անձանց բերման ենթարկելիս ոստիկանության կողմից կարող էին կիրառվել նաև ֆիզիկական ուժ և որոշակի հատուկ միջոցներ։ Այդուհանդերձ, հատուկ միջոցներից կիրառվել է միմիայն ձեռնաշղթա։ Ասեմ ավելին՝ շենքը գրոհող անձանց նկատմամբ ոստիկանությունը կարող էր կիրառել նաև հատուկ միջոցի այլ տեսակներ, ինչպիսիք են, օրինակ, մահակները կամ ձեռքի արցունքաբեր գազը (pepper spray):

Ակնհայտ է դառնում, որ ոստիկանությանը հատուկ միջոցներ չկիրառելու քաղաքական պատվեր է տրված։ Առանձին քննարկման հարց է այն՝ դա լա՞վ է, թե՞ վատ։

Այդուհանդերձ, ոստիկանության գործողությունների որոշ դրվագներ ու մասնավորապես խոշտանգումների մասին ահազանգերը պետք է պատշաճ քննության արժանանան։

Հ.Գ. Գեղամ Մանուկյանը ինձ հասցեագրված խոսքում դժգոհել է պարեկային ծառայության պետից ու նրա գլխարկից։ Թեև պարեկային ծառայության պետի գործողություններում դատապարտելի բան չենք տեսել, բայց հարկ եմ համարում նշել, որ նրան նշանակում է ոստիկանապետը, իսկ համազգեստը հաստատում է Կառավարությունը։ Այդ պրոցեսներում իմ մասնակցությունը գերակշռապես վերահսկողական ու խորհրդատվական է»։

Թիվ 1

Recent Posts

Պետական միջոցառումներին օրհներգը կհնչի կենդանի կատարմամբ

Պետական միջոցառումների ժամանակ պարտադիր կդառնա օրհներգի կենդանի կատարումը. կառավարությունը համապատասխան որոշում է ընդունել։ «Ցանկացած միջոցառում,…

3 minutes ago

Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ. Հակոբյան

«Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ ինձ համարում, նորից թույլ տվեք կրկնել՝ ես…

22 minutes ago

Նախագահ Թրամփը հավատարիմ է այս գործընկերությանը, ես՝ նույնպես. Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը X-ի իր էջում գրառում է կատարել Հայաստան և Ադրբեջան կատարած…

43 minutes ago

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

15 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

16 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

18 hours ago