

Ավարտված գործերով հանցագործությամբ պետությանը պատճառված գույքային վնասը 2021-ին կազմել է մոտ 3 միլիարդ դրամ, որից վերականգնվել է 699 միլիոն դրամը: Այս մասին ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը:
Այվազյանը նախ հայտնեց, որ Հայաստանում 2021 թվականին ձերբակալվել է 806 կասկածյալ: 2020 թվականին այդ թիվը եղել է 903: «1625 մեղադրյալի նկատմամբ 2021 թվականին միջնորդություն է ներկայացվել դատարաններին՝ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու համար, իսկ 2020 թվականին այդ թիվը կազմել է 1630: Դատարանների կողմից 2021 թվականին բավարարվել է այդ միջնորդություններից 1386-ը, իսկ 2020-ին՝ 1407-ը»,-ասաց նա:
Անդրադառնալով պետությանը պատճառված գույքային վնասին՝ նա ասաց. «2021 թվականի ընթացքում ավարտված գործերով հանցագործությամբ պետությանը պատճառված գույքային վնասը կազմել է մոտ 3 միլիարդ դրամ, իսկ 2020 թվականին այն կազմել է մոտ 2,8 միլիարդ դրամ, որից վերականգնվել է 699 միլիոն դրամը, իսկ 2020-ին ՝մոտ 1 միլիարդ դրամը»,-ասաց Այվազյանը:
2021 թվականին կալանք է դրվել մեղադրյալների՝ մոտ 2 միլիարդ դրամ արժողությամբ գույքի վրա, իսկ 2020 թվականին այդ թիվը կազմել է մոտ կես միլիարդ:
Ես չգիտեմ մնացածներն ինչով են զբաղված, բայց ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ…
«Ինձ ոչ մեկ ազատությունից ոչ զրկել է, ոչ էլ կարող է զրկել, քանի որ ոչ…
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է. «Երեկ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած…
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի…
Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները շարունակում են խորանալ՝ թևակոխելով գործընկերության վճռորոշ փուլ և…
ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանների բարելավման՝ 82 բնակավայրերի աջակցություն տրամադրելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում:…