Լրահոս 24/7

Ադրբեջանը շարունակում է գերեվարման մեջ պահել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց. Մ․ Մարգարյան

Հունիսի 2-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդում՝ Միջազգային խաղաղության և անվտանգության պահպանությունը օրակարգի կետի ներքո Ալբանիայի վարչապետի նախագահությամբ, տեղի է ունեցել քննարկում՝ «Պատասխանատվության և արդարատության ամրապնդումը միջազգային իրավունքի կոպիտ խախտումների դեպքում» թեմայով։

Այս մասին տեղեկացնում է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը:

Զեկույցներով հանդես են եկել Արդարադատության միջազգային դատարանի նախագահ Ջոան Դոնահյուն և Մարդու իրավունքների բարձր հանձնակատար Միշել Բաչելետը։ Հանդիպմանն իր ելույթում ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանն անդրադարձել է անցյալում տեղի ունեցած ոճիրների անպատժելիության հարցին՝ ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների և պատերազմական հանցագործությունների կանխարգելման համատեքստում։

Նշվել է, որ Հայաստանը բազմիցս միջազգային հանրությանն ահազանգել է Ադրբեջանում տիրապետող հակահայկական ատելության խոսքի և ռասիստական հռետորաբանության վերաբերյալ, ինչը փաստագրված է նաև միջազգային կառույցների կողմից։

Անդրադառնալով 2020թ. աշնանը Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային և դրա հումանիտար հետևանքներին՝ դեսպան Մարգարյանը նշել է, որ Ադրբեջանը, խախտելով միջազգային հումանիտար իրավունքով սահմանված պարտավորությունները, շարունակում է գերեվարման մեջ պահել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց։ Անդրադարձ է կատարվել նաև հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը պահպանելու և հակահայկական ատելությունը վերացնելու Ադրբեջանի պարտավորություններին։

ՀՀ մշտական ներկայացուցիչը նշել է, որ, որպես ՄԱԿ հիմնական մարմին Արդարադատության միջազգային դատարանը կենտրոնական դերակատարություն ունի արդարադատությունն ու պատասխանատվությունը երաշխավորելու և միջազգային իրավունքի նկատմամբ հավատն ամրապնդելու հարցում։

Թիվ 1

Recent Posts

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

45 minutes ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

1 hour ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

2 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

2 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

2 hours ago

Արագածոտնի թեմի առաջնորդի խափանման միջոցը փոխվեց

ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվել է. հայտնել է փաստաբան Արա…

3 hours ago