

Խորհրդարանական ընդդիմության հրավիրած արտահերթ նիստը, որի օրակարգում մեկ հարց էր տեղի չունեցավ: Պատգամավորները քվորում չէին ապահովել, նիստին ներկա էր 33 պատգամավոր:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ ԱԺ Կանոնակարգ սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն գրանցումը շարունակվում է մինչև անհրաժեշտ թվով պատգամավորների գրացնումը, բայց ոչ ավելի քան 4 ժամ:
Հիշեցնենք, որ արտահերթ նիստ գումարելու նախաձեռնությամբ էին հանդես եկել ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները: Օրակարգում ընդգրկված է մեկ հարց՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացրած «Հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ» Ազգային ժողովի հայտարարության նախագիծը:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն էլ օրեր առաջ հայտարարել էր, որ չի պատրաստվում մասնակցել ընդդիմության հրավիրած նիստին:
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…
ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվել է. հայտնել է փաստաբան Արա…
Ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն ինքն է՝ Սամվել Կարապետյանը. հայտարարվել…
Հենց Եվրամիությունն է, որ խանգարում է Կիևի ռեժիմին զիջումների գնալ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար: Այս…