«Երեկ մինչև ուշ երեկոյան Երևանում էին Ադրբեջանի դաշնակից մի շարք երկրների խորհրդարանների ղեկավարներ։ Ամեն րոպե սպասում էի, որ Ֆրանսիայի հրապարակում խրամատավորված ընդդիմության առաջնորդները առիթը բաց չեն թողնի և օգտվելով պատգամավորական մանդատից և հնարավորությունից, կհանդիպեն նրանց հետ և կպահանջեն կրկնել՝ “Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում” կախարդական արտահայտությունը։
Մինչդեռ․․․
Արցախի դրոշը պարզելու և Արցախի՝ Ադրբեջանի կազմում չլինելու մասին հայտարարությունը հնչեցնելու համար ցանկացած հարթակ օգտագործող խորհրդարանական ընդդիմադիրները, որ այդ նպատակին են ծառայեցնում օրինակ թե՛ Հայաստանում բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությունը, թե՛ Ազգերի լիգայի շրջանակում Հայաստան-Իռլանդիա ֆուտբոլային հանդիպումը, հանկարծ հրաժարվում են ՀԱՊԿ խորհրդարանական Վեհաժողովի աշխատանքը այդ նպատակին ծառայեցնելու միանգամայն լեգիտիմ հնարավորությունից:
Օրինակ, ինչու՞ ընդդիմությունը Արցախի դրոշը չպարզեց նախօրեին Երևանում անցկացվող Խորհրդարանական Վեհաժողովի նիստում, չհայտարարեց, որ Արցախը երբեք չի լինի Ադրրբեջանի կազմում, իհարկե ռուսերեն, որ հասկանան ՀԱՊԿ բոլոր պատվիրակությունները՝ Нагорный Карабах никогда не будет в составе Азербайджана:
Ինչո՞ւ բաց թողնվեց այդ առիթը, առավել ևս, երբ այնտեղ էին Բելառուսը՝ որի նախագահը Սերժ Սարգսյանին Ալիևի անունից առաջարկում էր 5 միլիարդը՝ տարածքների դիմաց, Ղազախստանը՝ որի նախագահը 2014 թվականին Սերժ Սարգսյանի լռության պայմաններում ընթերցում էր Ալիևի նամակը և ասում, որ Իլհամը խնդրել է Հայաստանը «դեռևս չընդունել» ԵՏՄ, այնտեղ է Կիրգիզիան, որը շաբաթներ առաջ դաշնակցային ռազմավարական փաստաթուղթ էր ստորագրում Բաքվում, և իհարկե Ռուսաստանը, որը փետրվարի 22-ից Բաքվի հետ դաշնակցային հարաբերության մեջ է և նոյեմբերի 9-ից վեր հայտարարում է, որ կարգավիճակի հարցը առայժմ պետք է մատնել լռության:
Ինչու՞ խորհրդարանական ընդդիմությունը բաց թողեց հռչակագրային քաղաքականության հիանալի առիթը և կարևոր հարթակը, ինչու՞ է անհնազանդության և դիմադրության շարժումը կանգ առավ մի կառույցի առաջ, որը գործնականում Ադրբեջանի բարեկամների ու դաշնակիցների կառույցն է, ու այդպիսին եղել է միշտ՝ այդ թվում ընդդիմության ներկայիս առաջնորդների պաշտոնավարման տարիներին:
Պատասխանը թերևս միանգամայն պարզ է՝ այդպիսի քայլը ենթադրելու էր արդեն քաղաքական կոնկրետ դիրքավորման և մոտեցումների համար կոնկրետ պատասխանատվություն, և միաժամանակ ենթադրելու էր պատասխանատվության առաջ դնել ՀԱՊԿ-ն ու նրա անդամներին: Խորհրդարանական ընդդիմությունն այդ իմաստով ընդամենը խուսափել է պատասխանատու քաղաքականությունից, ինչպես նաև ՀԱՊԿ և դրա անդամների դաշնակցային պատասխանատվության հարցը բարձրացնելուց: Հանգամանք, որը մեծ հաշվով եթե ոչ ամեն ինչ, ապա չափազանց շատ բան է ասում Հայաստանում խորհրդարանական ընդդիմության քաղաքական բովանդակության և մոտիվների մասին», – գրել է «Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյան։
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 31-ին՝ ժամը 11։10-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են…
Մարտի 31-ին Արտաքին գործերի նախարարություն է կանչվել Ադրբեջանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը կառավարությունում հյուրընկալել են պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի…
Տարածաշրջանային այցով Երևանում գտնվող Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն իր սոցիալական ցանցերում ԼՂ դրոշով լուսանկար է…
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանից հայտնում են, որ այսօր՝ մարտի 31-ին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին Զվարթնոց…
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մարտի 31-ին ընդունել է մեր…