

-Պարոն Մկրտչյան, լրագրողը հարցնում է՝ իրավական խնդիր չե՞ք ունենալու, որ կերակրում եք արագիլներին,- լսափողից այն կողմ գիտնական Մամիկոն Ղասաբյանը դիմում է Արարատի մարզի Հովտաշեն համայնքի ղեկավար Սուրեն Մկրտչյանին:
-Իսկ կարո՞ղ է սխալ եմ անում, որ կերակրում եմ,- փոքր-ինչ հեռվից ինձ է հասնում գյուղապետի հարց-պատասխանը:
-Դե, հիմա գյուղապետը Ձեզ հարց է տալիս՝ ո՞նց եք մոտենում այդ հարցին,- կրկնում է իմ զրուցակից գիտնականը:
Արարատի մարզի մի շարք գյուղերում արդեն մի քանի շաբաթ է, ինչ արագիլները դարձել են «հետիոտն»՝ շրջում են սեւացած, յուղային շերտով ծածկված, թուլացած, սոված, չեն կարողանում թափահարել թեւերը, իսկ ձագերն ավելի վատ դրության մեջ են. չկարողանալով թռչել՝ սպասում են ծնողների բերած կերին, որոնք, սակայն, չեն կարողանում հասնել բներին: Հովտաշենցիներն սկսել են օրական երկու անգամ ձկներով կերակրել թռչուններին, որոնց մի մասին համարում են «իրենց տան արագիլներ»:
Կենդանաբանության ինստիտուտի գիտաշխատող Լյուբա Բալյանը մեկ շաբաթ առաջ մեզ հետ զրույցում հայտնել էր, որ ստեղծված իրավիճակում առաջնահերթ է արագիլների կերակրման հարցը լուծելը, սակայն նշել էր, թե Հովտաշենի գյուղապետի տեղեկացմամբ՝ դրա համար թույլտվություն է անհրաժեշտ, քանի որ արագիլները վայրի թռչուններ են:
Այդուհանդերձ, հովտաշենցիներն սկսել են ձկներով կերակրել գյուղի փողոցներում անցուդարձ անող սոված արագիլներին: Կենդանաբանության ինստիտուտի ողնաշարավոր կենդանիների կենդանաբանության լաբորատորիայի վարիչ, կենսաբանական գիտությունների թեկնածու Մամիկոն Ղասաբյանը նկատում է, որ արագիլների կերակրման հարցը պետականորեն պետք է լուծվի, այլ ոչ թե կետային: Ասում է՝ ենթադրենք, Հովտաշենում կերակրում են թռչուններին, իսկ մյուս համայնքներում կատարվո՞ւմ է նույնը:
Ավելին՝ hetq.am
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…