

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն պաշտոնապես տեղեկացնում է, որ վերջին շրջանում սոցիալական ցանցերի միջոցով տարածվող՝ Ընկերության «բաժնետոմսերի ձեռքբերման, նախագծերում ներդրումներ կատարելու միջոցով շահույթ ստանալու» մասին տեսահոլովակները «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ որևէ առնչություն չունեն։
Նշվում է, որ նման կեղծ տեսահոլովակների հեղինակները ապօրինաբար օգտագործում են Ընկերության պաշտոնական ապրանքանիշը՝ թյուրիմացության մեջ գցելով սոցիալական ցանցերի օգտատերերին։
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն պաշտոնապես ընդգծում է, որ նմանատիպ տեսահոլովակները խարդախության դրսևորում են։
Ընկերությունից նաև տեղեկացնում են, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի գործունեությանն առնչվող տեղեկատվությունը հրապարակվում է բացառապես Ընկերության պաշտոնական կայքում և «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի պաշտոնական էջում։
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…