

Wildberries-ը, որպես նոր ֆինանսական քաղաքականության մի մաս, անցել է միջազգային գործընկերների հետ ազգային արժույթներով հաշվարկների, РИА Новости-ին հայտնել են շուկայի մամուլի ծառայությունում։
«Wildberries առցանց հարթակն անցել է միջազգային բիզնեսի ներկայացուցիչների հետ հաշվարկների իրենց ազգային արժույթներով: Բելառուսում ձեռներեցների համար փոխանցումները կատարվում են բելառուսական ռուբլով, Ղազախստանում` տենգեով, Հայաստանում` դրամով, Ղրղզստանում` սոմով, Ուզբեկստանում` սումով»,-ասվում է հաղորդագրությունում։
Նշվում է, որ նման քաղաքականությունն ընկերությանը թույլ կտա աջակցություն ցուցաբերել արտաքին շուկաներում տեղական բիզնեսի ներկայացուցիչներին։
«Wildberries-ը միջազգային առցանց հարթակ է, որտեղ տարբեր երկրների ձեռնարկատերեր վաճառում են իրենց ապրանքները և ծառայություններ են մատուցում հաճախորդներին և բիզնեսին։ Նոր ֆինանսական քաղաքականությունը կդարձնի փոխադարձ հաշվարկներն էլ ավելի թափանցիկ, կամրապնդի տարածաշրջանային արժույթները և կօգնի ձեռնարկատերերին նվազագույնի հասցնել տատանումների պատճառով հնարավոր կորուստները»,- նշել են մամուլի ծառայությունից։
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…