

«Փաստինֆո»-ի տեղեկություններով` Ազգային անվտանգության ծառայությունը քիչ առաջ երեք հոգու է ձերբակալել ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Մելիք Մանուկյանի` «Շշի Մելոյի», նկատմամբ այսօր կատարված սպանության փորձին մասնակցություն ունենալու կասկածանքով:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք` 2019թ. օգոստոսի 02-ին` ժամը 12:30-ի սահմաններում, Երևան-Սևան մայրուղու 15-րդ կմ հատվածում` Արծվի արձանի մոտ, տեղի է ունեցել պայթյուն, որի հետեւանքով վնասվել է Մելիք Մանուկյանի ավտոմեքենան: Պարզվում է` արձանի մոտ գտնվող կամրջի տակ նախապես տեղադրված է եղել ռպայթուցիկ նյութ, որը պայթեցվել է, երբ Մելիք Մանուկյանի «Ռենջ Ռովեր» մակնիշի ու նրան ուղեկցող «Նիսսան» և «Պատրուլ» տեսակի ավտոմեքենաները մոտեցել են աըդ տարածքին: Բարեբախտաբար տուժածներ չկան: Նշենք, որ նշված տեղանքի մոտ է գտնվում գործարարի տունը:Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ կատարելու, ինչպես նաեւ պայթուցիկ նյութ ապօրինի ձեռք բերելու եւ պահելու համար` ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Ավտոմեքենաներում գտնվող չորս անձինք ճանաչվել են տուժող:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատապայթյունատեխնիկական, դատաապրանքագիտական, դատահետքաբանական և դատագենետիկական փորձաքննություններ:
«Փաստինֆո»-ին հաջողվել է պարզել, որ ԱԱԾ-ի կողմից ձերբակալվածներն ունեն հանցավոր անցյալ ու դատապարտված են եղել:
Ռուսաստանը ստիպված կլինի դիտարկել միջուկային անվտանգության նոր ռիսկերը, եթե Հայաստանում ամերիկյան տեխնոլոգիաներով փոքր ռեակտորների կառուցումը…
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբին պատկանող պրոդուկտներն օրերս ներկայացվել են Իսպանիայի Բարսելոնա քաղաքում տեղի ունեցած ICE…
«Հանուն հանրապետության» կուսակցության հիմնադիր Արման Բաբաջանյանը գրել է. Հայ առաքելական եկեղեցու շուրջ ծավալվող վերջին քննարկումների…
«Վստահ եմ, որ, այո, կկարողանանք, վստահ եմ, որ հաջողելու ենք, բայց շատ կարևոր է ընդդիմադիր…
Ամերիկյան հեղինակավոր Bloomberg պարբերականը գրում է, որ Հայաստանը ակնկալում է մինչև 13 միլիարդ դոլարի ներդրումներ…
Իրանում պատրաստվում են Ռուսաստանի հետ գազի մատակարարման վերաբերյալ պայմանագրի ստորագրմանը։ Այս մասին հայտարարել է Մոսկվայում…