

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդը հունիսի 14-19-ը կայցելի Հարավային Կովկաս։ Տեղեկությունը հայտնում է ԱՄՆ Պետդեպարտամենտը։
«Կարեն Դոնֆրիդը կմեկնի Ադրբեջան, Վրաստան և Հայաստան, որպեսզի ընդգծի ԱՄՆ-ի հավատարմությունը Հարավային Կովկասի խաղաղությանը, ժողովրդավարությանն ու բարգավաճմանը», – ասված է հաղորդագրության մեջ:
Հաղորդագրության համաձայն` Դոնֆրիդը հունիսի 15-16-ը կայցելի Բաքու, որտեղ կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, այլ պաշտոնյաների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Այցի ընթացքում պետքարտուղարի օգնականը կշեշտի, որ ԱՄՆ-ն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի` ամուր խաղաղության հասնելուն ուղղված դիվանագիտական ջանքերին։
Հունիսի 17-ին նա կմեկնի Թբիլիսի, որտեղ ելույթ կունենա Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի կազմակերպած խորհրդաժողովում, կհանդիպի երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և այլ պաշտոնյաների, ընդդիմության ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Մեկ օր անց անց Դոնֆրիդը կայցելի Երևան, որտեղ հանդիպում է նախատեսված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և այլ պաշտոնյաների հետ։
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…