Լրահոս 24/7

ԱՆ-ն պարզաբանել է «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի որոշ դրույթներ

ՀՀ արդարադատության նախարարությունը պարզաբանել է հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի որոշ դրույթներ։ Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։

«Ինչպես արդեն բազմիցս հանրությանը իրազեկվել է՝ 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնելու «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը, որից հետո մի շարք գործարքներ օրենքի ուժով պետք է իրականացվեն բացառապես անկանխիկ եղանակով:

Հատկանշական է, որ հունիսի 9-ին Ազգային Ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ հավանոթյուն տվեց «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին, որի համաձայն՝ անկանխիկ գործարքների վերաբերյալ օրենքի պահանջները չպահպանելը հանգեցնելու է գործարքի անվավերության, մասնավորապես՝ նման գործարքը համարվելու է առոչինչ:

Օրինակ, եթե անշարժ գույքի կամ ավտոմեքենայի առուվաճառքի գինը գնորդը չվճարի անկանխիկ ձևով, ապա գործարքը ի սկզբանե կլինի անվավեր, այսինքն՝ գոյություն չունեցող: Տվյալ պարագայում ցանկացած շահագրգիռ անձ կարող է 10 տարվա ընթացքում դիմել դատարան և պահանջել առոչինչ ճանաչել գործարքը: Դրա արդյունքում գործարքի կողմերը ստիպված են լինելու միմյանց վերադարձնել գործարքով ամբողջ ստացածը կամ դրամով փոխհատուցել արժեքը: Նույնը վերաբերելու է նաև այն դեպքերին, երբ օրենքի պահանջները կատարելուց խուսափելու համար գործարքի գումարը մաս-մաս կվճարվի:

Օրենքը խախտելու պարագայում անձը կտուգանվի 100.000 ՀՀ դրամի չափով:

Միաժամանակ, Օրենքով սահմանվել է, որ տնտեսվարող սուբյեկտները պարտավոր են ունենալ POS-տերմինալներ և հաճախորդի պահանջով` անկախ գումարի չափից ընդունել անկանխիկ վճարում: Հակառակ դեպքում, տնտեսվարողը կտուգանվի 300 հազար դրամի չափով:

Վերոնշյալ պահանջների կատարումը վերահսկում և խախտման դեպքում պատասխանատվության միջոցներ է կիրառում Պետական եկամուտների կոմիտեն:

Տեղեկացնենք, որ ըստ օրենքի պահանջի՝ 300,000 ՀՀ դրամը գերազանցող մի շարք գործարքներ պետք է իրականացվեն միայն անկանխիկ ձևով: Օրինակ, ապրանքի առուվաճառքի, ծառայությունների մատուցման, պարտքի դիմաց գումար վճարելը և նմանատիպ այլ գործարքները պետք է կատարվեն անկանխիկ եղանակով: Իսկ պետական գրանցման ենթակա գործարքների (ավտոմեքենայի, անշարժ գույքի և այլնի առուվաճառքի) դեպքում պարտադիր անկանխիկ եղանակով կատարման ենթակա են այն գործարքները, որոնց շեմը գերազանցում է 500,000 ՀՀ դրամը»,- ասվում է պարզաբանան մեջ:

Թիվ 1

Recent Posts

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

46 minutes ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

1 hour ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

2 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

2 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

2 hours ago

Արագածոտնի թեմի առաջնորդի խափանման միջոցը փոխվեց

ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվել է. հայտնել է փաստաբան Արա…

3 hours ago