Լրահոս 24/7

Լոնդոնի գինու տոնավաճառին ներկայացված էին հայկական 13 գինի արտադրող

ՄԹ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանն այցելել է Լոնդոնի գինու տոնավաճառի հայկական տաղավար, որը տեղի է ունեցել հունիսի 7-9-ը Լոնդոնի Օլիմպիա կենտրոնում։ Այս մասին հայտնում են ՄԹ-ում ՀՀ դեսպանությունից։

«Տաղավարում առաջին անգամ ներկայացված էին հայկական 13 տարբեր գինի արտադրողներ, որոնք ցուցադրում էին տեղական խաղողի տեսակներից պատրաստված բազմատեսակ  գինիներ:

Գինեգործությունը Հայաստանում ունի խորը պատմական արմատներ, իսկ տարածաշրջանը՝ մոտ 8000-ամյա պատմություն:

Ուրբաթ օրը՝ հունիսի 10-ին, Հայաստանի Հանրապետության դեսպանության հովանու ներքո Travellers Club-ում տեղի է ունեցել հերթական միջոցառումը, որն ուղեկցվում էր հայկական էստրադային և ջազային կատարումներով։ Միջոցառմանը վերոնշյալ գինիներն ու դրանց արտադրողները ներկայացվել են հյուրերին, որոնց թվում էին մի շարք լրագրողներ, գործարարներ, վերոնշյալ ակումբի անդամներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։

Դեսպան Ներսեսյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել Travellers Club-ին՝ միջոցառումը հյուրընկալելու համար, իսկ գինի արտադրողներին՝ իրենց գինիներն այդքան գովելի կերպով ցուցադրելու համար։ Նա կարևորել է հայկական գինիների և դրանց հարուստ պատմության ներկայացումը ինչպես բրիտանացի սպառողներին, այնպես էլ գործարար միջավայրին:

Դեսպանը նաև հույս է հայտնել, որ հայկական գինու արտադրությունը կշարունակի զարգանալ և աճել, ավելին, որ այն ավելի հասանելի կդառնա բրիտանական շուկայում։

Միջոցառումն իրականացվել է Հայաստանի Խաղողի և գինու հիմնադրամի և ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող RED-NEO ծրագրի հետ համատեղ, որն իրականացվում է CARD հիմնադրամի կողմից»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

6 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

7 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

8 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

8 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

8 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

9 hours ago