Լրահոս 24/7

ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Ս. Մալերիուսին և Լ. Մարուքյանին

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր ընդունել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Ստեֆան Մալերիուսին և Երևանյան գրասենյակի ղեկավար Լիանա Մարուքյանին:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՄԻՊ աշխատակազմը:

Ողջունելով հյուրերին՝ տիկին Գրիգորյանն ընդգծել է Հիմնադրամի և Պաշպանի աշխատակազմի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը և այն շարունակելու պատրաստակամություն հայտնել:
Ստեֆան Մալերիուսը և Լիանա Մարուքյանն անդրադարձել են համագործակցության հիմնական ուղղություններին, համատեղ իրականացված ծրագրերին, այդ թվում՝ աշխատակազմի վերապատրաստման աշխատանքներին, ինչպես նաև հայտնել տարածաշրջանային համագործակցության խորացման շրջանակներում հայ-վրացական օմբուսդմենական հաստատությունների փոխգործակցությանն աջակցելու պատրաստակամություն:

Անդրադառնալով իր գործունեության առաջնահերթություններին՝ Պաշտպանը հատուկ շեշտել է զինծառայողների իրավունքների պաշտպանության ոլորտում արդյունավետ գործիքակազմի ներդրման անհրաժեշտությունը, ինչպես նաև կարևորել խտրականության դեմ պայքարի և կանանց իրավունքների պաշտպանության ոլորտներում աշխատանքների իրականացումը: Պաշտպան Գրիգորյանն անդրադարձել է նաև Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության գործողությունների ծրագրում Պաշտպանի տարեկան զեկույցներով ամփոփված առաջարկների ներառման հնարավոր մեխանիզմների մշակմանն ուղղված ջանքերին:

Քննարկվել են փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները, ձեռք է բերվել նախանշված ուղղություններով համատեղ աշխատանքներ իրականացնելու պայմանավորվածություն:

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

8 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

9 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

9 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

10 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

10 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

10 hours ago