Լրահոս 24/7

Երևանի քաղաքապետը Գյումրիում է

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը Գյումրիում է:

Այս մասին տեղեկացնում է Գյումրու համայնքապետարանը:

Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն ընդունել Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին: Վարդգես Սամսոնյանը ողջունել է Հրաչյա Սարգսյանի այցը Գյումրի, ապա կողմերը շրջել են քաղաքում, խոսել Գյումրի-Երևան համագործակցային ծրագրերից, անհրաժեշտ միջոցներից և առաջիկա անելիքներից: Օգոստոսին նախատեսվում է Գյումրիում անցկացնել Երևանի օրեր, որի շրջանակներում իրականացվելու են մի շարք մշակութային միջոցառումներ, համերգային ծրագրեր:

Օգոստոսի 26-27-ին հայրաքաղաքն իր հարկի տակ կընդունի Երևանից ժամանող խմբերին և ամենատարբեր ծրագրերով Գյումրի այցելող հյուրերին: Տոնավաճառներ, համերգային ծրագրեր ու մշակութային մի շարք այլ միջոցառումներով օգոստոսի 26-ին կտրվի համագործակցային ծրագրերի մեկնարկը: Օգոստոսի 27-ին Գյումրին կնշի իր տոնը. երկու քաղաքների փոխգործակցության արդյունքում ձևավորված մշակութային բազմաբնույթ միջոցառումների վերջին ակորդը կտրվի օգոստոսի 27-ին՝ Վարդանանց հրապարակում, համերգային մեծ ծրագրով: Անցկացվելիք միջոցառումների, դրանց առնչվող կազմակերպչական այլ մանրամասներ կքննարկվեն ու կներկայացվեն առաջիկայում:

Երկու քաղաքների համագործակցությունները այսքանով չեն սահմանափակվի, նախատեսվում են համագործակցային այլ ծրագրեր ևս իրականացնել:

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

9 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

10 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

11 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

12 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

12 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

12 hours ago