Վայոց ձորում խոշոր հրդեհը մարվել է 1 օր անց միայն. փրկարարներին օգնել են նաեւ զինվորները

Վայոց ձորի Մոզրով գյուղի մոտակայքում օգոստոսի 3-ին բռնկված խոշոր հրդեհը մարելու աշխատանքներին մասնակցել են 27 փրկարար, ՊՆ թիվ N զորամասի 20 զինծառայող, Ագարակաձոր գյուղի 15 և Եղեգնաձոր քաղաքի 5 բնակիչ:

ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ՝ օգոստոսի 3-ին, ժամը 09:43-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Մոզրով գյուղի մոտակայքում՝ «Աղասաֆի» կոչվող հանդամասում, այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, հրշեջ-փրկարարական ջոկատի, մարզային փրկարարական վարչության և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խմբերը:

Պարզվել է, որ այրվում է մոտ 51 հա խոտածածկ տարածք:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:08-ին:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 27 փրկարար, ՊՆ թիվ N զորամասի 20 զինծառայող, Ագարակաձոր գյուղի 15 և Եղեգնաձոր քաղաքի 5 բնակիչ:

Ժամը 17:26-ի դրությամբ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը սահմանել է հերթապահություն:

Հրդեհը մարվել է օգոստոսի 4-ին, ժամը 06:44-ին:

editors

Recent Posts

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

15 hours ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

15 hours ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

15 hours ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

16 hours ago

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

17 hours ago

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…

17 hours ago