Հայաստանի աթլետիկայի հավաքականը 2 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ է նվաճել Մալթայում անցկացված Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում:
Տղամարդկանց պայքարում ոսկե մեդալակիր է դարձել կապանցի Գոռ Բեգլարյանը՝ հեռացատկում գրանցելով լավագույն՝ 7 մ. 59 սմ արդյունք: 800 մ վազքում էլ Երվանդ Մկրտչյանը 1:50.79 արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր:
Կանանց պայքարում չեմպիոնի կոչումը նվաճել է Էլլադա Ալավերդյանը՝ 800 մ վազքում գրանցելով 2:13.38 արդյունք: Գայանե Չիլոյանն էլ 400 մ վազքում 55,64 արդյունքով դարձել է արծաթե մեդալակիր:
Հայաստանի ներկայացուցիչներից լավ է հանդես եկել նաև արագավազորդուհի Մարիաննա Բաղյանը: Թեև, նա 15 մրցակիցների պայքարում 7-րդ տեղն է զբաղեցրել, բայց 100 մետրում ցույց է տվել 12, 26 վայրկյան արդյունք և անձնական ռեկորդ է սահմանել:
Հայ մարզիկները ոչ պաշտոնական հաշվարկով զբաղեցրել են թիմային հինգերորդ հորիզոնականը:
Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկված է եղել 15 մարզիկ՝ 8 տղա և 7 աղջիկ: Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը շուրջ 15 երկրի ներկայացուցիչներ են մասնակցել, այդ թվում՝ Վրաստանից, Կիպրոսից, Մալթայից և Մոնտենեգրոյից:
Մարտի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպել է…
Ստամբուլի քաղաքապետ եւ ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության կողմից Թուրքիայի նախագահի թեկնածու Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո ամբողջ…
Միացյալ Թագավորության Լորդերի պալատում բարձրացվել է հարց Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղից գերեվարված 23 հայերի նկատմամբ…
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Սև ծովում հրադադարի մասին պայմանավորվածությունները գրեթե պատրաստ…
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադում վերջերս կայացած բանակցություններից Ռուսաստանի պատվիրակության անդամ, սենատոր Գրիգորի Կարասինն այնքան էլ…
Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի մարտի 20-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի…