Լրահոս 24/7

Կառավարությանը սատարողները չպետք է ծաղրեն ցուցարարներին, այլ փորձառու իմաստունի պես մեծահոգաբար ընդունեն. Ջանիբեկյան

«Հրաշալի է, որ Ֆրանսիայի հրապարակը բաց է: Շնորհակալություն ընդդիմադիրներին, որ հեշտացրին քաղաքում տեղաշարժվելու հնարավորությունը:

Ներկա կառավարությանը սատարողները երբեք չպետք է նվաստացնելով ծաղրեն ցուցարարներին (նույն դրության մեջ իրենք էլ են եղել), այլ փորձառու իմաստունի պես մեծահոգաբար նրանց ընկալեն ու ընդունեն. ես սա ասում եմ որպես մարդ, որը մի քանի լուսավոր ճամփա մթով է անցել: Հավատացեք ինձ»:

Հետգրությամբ էլ Ջանիբեկյանը շեշտել է՝ իհարկե, ցուցարարներն էլ պետք է ավելի ակտիվ մասնակցեն երկիրը կառուցելու գործին:

Հիշեցնենք՝ ընդդիմադիրները ակցիաներից մեկի ժամանակ ջրի շիշ էին նետել փողոցով քայլող դերասան Սոս Ջանիբեկյանի ուղղությամբ, հայհոյել և անպարկեշտ արտահայտություններ հնչեցրել վերջինիս հասցեին: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով (Խուլիգանությունը, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով): 

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

13 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

13 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

13 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

13 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

14 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

14 hours ago