Լրահոս 24/7

ԱՄՆ-ն Ուկրաինային կուղարկի ևս 1 միլիարդ դոլարի զենք ու զինամթերք

Երեկ՝ չորեքշաբթի օրը ամերիկյան վարչակազմը հայտարարել է, որ Ուկրաինային կտրամադրի ևս 1 միլիարդ դոլարի զենք և զինամթերք։ Այս ռեկորդային փաթեթը կներառի, մասնավորապես, հաուբիցներ և նրանց համար նախատեսված զինամթերք և հրթիռային կայաններ։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի օրը հայտարարել է օգնության այս նոր փաթեթի մասին՝ Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկիի հետ հեռախոսազրույցից հետո։

«Ես նախագահ Զելենսկիին տեղեկացրել եմ, որ Միացյալ Նահանգները ևս 1 միլիարդ դոլարի օգնություն է տրամադրում Ուկրաինային՝ ներառյալ լրացուցիչ հրետանային և առափնյա պաշտպանության միջոցներ, ինչպես նաև զինամթերք և առաջադեմ հրթիռային համակարգեր, որոնք անհրաժեշտ են ուկրաինացիներին Դոնբասում իրենց պաշտպանական գործողությունների համար», – ասվում է Բայդենի հայտարարության մեջ:

ԱՄՆ-ի նախագահը հավելել է, որ բացի ռազմական օգնությունից, երկիրը ևս 225 միլիոն դոլար կտրամադրի Ուկրաինայի ժողովրդին մարդասիրական օգնության նպատակով: Գումարը, ըստ Միացյալ Նահանգների նախագահի, կուղղվի մարդկանց մաքուր ջրով, դեղորայքով, սննդով, փախստականների համար ապաստաններով և նույնիսկ դրամական նպաստներով ապահովելու համար:

Աննախադեպ ծախսերով աննախադեպ ռազմական օգնություն 

Ամերիկյան օգնության նոր մասը կհատկացվի որպես աննախադեպ փաթեթի հատված, որը կազմում է գրեթե 40 միլիարդ դոլար, որը հաստատվել է  ԱՄՆ-ի խորհրդարանի կողմից Ուկրաինայի համար օգնության շրջանակում, մայիսի կեսերին։

Բայդենի հայտարարությունից մի քանի ժամ առաջ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Բրյուսելում ուկրաինական ճգնաժամի հարցով կոնտակտային խմբի հանդիպմանը խոսել է օգնության նոր փաթեթի մասին։ «Մենք արդեն շատ բան ենք արել, բայց չենք կարող ժամանակ կորցնել: Այսօր մենք կուժեղացնենք աջակցությունն Ուկրաինայի զինված ուժերին», – ասել է Օսթինը:

Չորեքշաբթի ավելի ուշ Պենտագոնը մամուլի հաղորդագրության մեջ մանրամասնել է, թե ինչ է ներառվելու միլիարդ արժեցող նոր փաթեթում։

Այսպես, օգնությունը ներառում է՝

  • ևս 18 հատ 155 մմ հրետանային հաուբիցներ,
  • դրանց համար նախատեսված 36 հազար պարկուճ
  • անանուն թվով հրթիռներ HIMARS-ի կայանքներին,
  • չորս զրահամեքենա՝ վնասված տեխնիկայի տարհանման համար,
  • պահեստամասեր և «այլ սարքավորումներ».

Ըստ արևմտյան մամուլի՝ այդ «այլ սարքավորումների» թվում կարող են լինել, մասնավորապես, գաղտնագրված հաղորդագրությունների փոխանակման ռադիոհաղորդիչները և գիշերային տեսահսկման սարքերը։

Բացի այդ, որոշ չհաստատված տեղեկությունների համաձայն, ամերիկացիներն ու բրիտանացիները կարող են Ուկրաինային փոխանցել ցամաքային «Հարփուն» հականավային հրթիռներ։

Ուկրաինայի զինված ուժերի տրամադրության տակ արդեն կան Harpoon հրթիռների արձակման կայանքներ։ Ճիշտ է, դրանք ուղղակիորեն Կիև չեն տեղափոխվել, այլ հասել են այնտեղ Դանիայի միջնորդությամբ։

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը չորեքշաբթի օրը իր նորվեգացի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ ասել է, որ բրիտանական բազմակի հրթիռային համակարգերի (MLRS) մատակարարումն Ուկրաինա պետք է շուտով ավարտվի: Խոսքը, ենթադրաբար, ընդամենը երեք MLRS-ի մասին է, սակայն այս թիվը դեռ պաշտոնապես չի հաստատվել։ ԱՄՆ-ը, ըստ պաշտոնական տվյալների, մինչ այժմ զինված ուժերին տվել է Himars MLRS չորս համակարգ։

Ուոլեսը նշել է նաև «Հարփուն»  հրթիռները, որոնք պատրաստվում է նաև Բրիտանիան տալ ուկրաինացիներին։ Նա ասել է, որ հրթիռի բրիտանական տարբերակը փոքր-ինչ տարբերվում է ամերիկյան տարբերակից և նախատեսված է նավերից արձակելու համար, ուստի Մեծ Բրիտանիան պետք է ստուգի, թե արդյոք իր հրթիռները համատեղելի՞ են ամերիկյան կայանքների հետ:

Օգնությունը քիչ է, Ուկրաինան ավելի շատ միջոցներ է պահանջում

Ուկրաինայում հակամարտության մեկնարկից ի վեր տրվող աննախադեպ ռազմական օգնության ծավալները, այնուամենայնիվ, դարձյալ բավարար չեն:

Ուկրաինական կողմը շաբաթներ շարունակ ասում է, որ պատերազմի ներկա փուլում արևմտյան զենքի մատակարարումների ծավալը լիովին չի համապատասխանում Ուկրաինայի կարիքներին. Ռուսաստանը բազմիցս գերազանցում է նրան հրետանու առումով և պարզապես ողողում է ուկրաինական դիրքերը արկերով և հրթիռներով:

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը երկու օր առաջ գրել էր, որ հակառակորդի հետ հավասարության հասնելու,  «պատերազմը վերջ տալու և Ռուսաստանին Ուկրաինայից վռնդելու համար» ուկրաինական բանակին անհրաժեշտ է 1000 հաուբից, 300 հատ բազմակի հրթիռային կայաններ, 500 տանկ, 2000 այլ զրահամեքենա և 1000 անօդաչու թռչող սարք։

Երկրի իշխանությունը որոշակի հույսեր է կապում ուկրաինական ճգնաժամի և Ուկրաինային աջակցության հարցերով կոնտակտային խմբի հանդիպման հետ, որը մեկնարկել է երեկվանից և կշարունակվի նաև այսօր, Բրյուսելում: Խմբի կազմում ներկայացված է 50 երկիր:

Այս խմբի առաջին հանդիպումը կայացել է Գերմանիայում՝ ամերիկյան Ռամշտեյն բազայում, և այդ ժամանակվանից խումբը կոչվել է քաղաքի և բազայի անունով։

Միխայիլ Պոդոլյակը չորեքշաբթի դիմել է բրյուսելյան հանդիպման մասնակիցներին՝ կրկին Twitter-ի միջոցով գրառում կատարելով:

«Որոշ հատվածներում հրետանու հարաբերակցությունը 10-1 է, առաջնագիծը 1000 կմ-ից ավելի է, ամեն օր պաշտպաններից հաղորդագրություններ եմ ստանում՝ «պահում ենք, կանգնում ենք, միայն ասեք՝ երբ սպասել զենք»: Այս հարցն ուղղում եմ Ռամշտեյնի հավաքի մասնակիցներին՝ ե՞րբ սպասել արդյունքների. Բրյուսել, մենք սպասում ենք որոշումների»,- գրել է Պոդոլյակը։

Հիշեցնենք՝ ռազմական գործողություններն Ուկրաինայի տարածքում և Դոնբասում սկսվել են փետրվարի 14-ին ու շարունակվում են մինչ օրս:

Թիվ 1

Recent Posts

Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ

Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Իսրայելի բանակը պաշտոնապես հաստատել է հրթիռների արձակման փաստը և…

5 hours ago

Հայաստանում 14 հազար 632 բուժառու պայքարում է կրծքագեղձի քաղցկեղի դեմ

Ամբողջ աշխարհում հոկտեմբերը նշվում է` որպես կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիս: Նպատակն է բարձրացնել հանրության տեղեկացվածությունը…

7 hours ago

Ազդարարման դեպքերի քանակն աճել է 10 անգամ

Ազդարարման համապետական արշավի շրջանակներում՝ ավելի քան 300 ՏԻՄ ներկայացուցիչների հետ անցկացվել են իրազեկման միջոցառումներ ՀՀ…

7 hours ago

Անդրեասյանը հանդիպել է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է 2024-2025 թթ. «Սփյուռքի…

7 hours ago

Բարձր է գնահատվել Իրանի դիրքորոշումը` Հայաստանի տարածքային ամբողջականության և սահմանների անքակտելիության վերաբերյալ

Հայաստանի համար Իրանը եղել եւ մնում է առանձնահատուկ գործընկեր, որն իր հավասարակշռված քաղաքականությամբ նպաստում է…

8 hours ago

Զրահաբաճկոնների գնումը պայմանավորված է ՔԿ-ի զինվորական քննչական գլխավոր վարչության գործունեության առանձնահատկություններով. Գոռ Աբրահամյան

Առանձին լրատվամիջոցներ, առանց հարկ համարելու իրավասու մարմնից՝ ՀՀ քննչական կոմիտեից, անհրաժեշտ ճշտումներ կատարելու, ՀՀ քննչական…

8 hours ago