Մշակույթ

ԿԳՄՍ նախարարը Ոսկե մեդալով է պարգևատրել Ժամանակակից արվեստի թանգարանի տնօրենին

Ժամանակակից արվեստի թանգարանի հիմնադրման 50-ամյա հոբելյանի կապակցությամբ և երկարամյա աշխատանքային գործունեության համար Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Ոսկե մեդալով է պարգևատրվել թանգարանի տնօրեն Նունե Ավետիսյանը: Պարգեւատրումը կատարել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

Պարգևատրման արարողությանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը: Նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորել է Նունե Ավետիսյանին Ժամանակակից արվեստի թանգարանի 50-ամյակի և այն շուրջ մեկտասնամյակ հաջող ղեկավարելու առիթով:

Նախարարը բարձր է գնահատել վաստակաշատ տնօրենի ներդրումը թանգարանի զարգացման գործում: «Ձեր շնորհիվ թանգարանն ընդլայնել է իր գործունեությունը, հարստացրել հավաքածուն և հասարակության շրջանում դարձել ավելի ճանաչելի: Պետք է ամեն ինչ անել՝ էլ ավելի մեծացնելու հասարակական հետաքրքրվածությունը թանգարանի նկատմամբ: Նախարարության Ոսկե մեդալով պարգևատրումը ընդունե՛ք որպես Ձեր աշխատանքի համեստ գնահատական»,-ասել է նա:

Ժամանակակից արվեստի թանգարանի տնօրենը շնորհակալություն է հայտնել գնահատանքի համար: Նա հակիրճ ներկայացրել է թանգարանի պատմությունը, գործունեությունը, հավաքածուների և տարբեր նմուշների համալրման մանրամասներ: Քննարկվել են թանգարանի շենքային պայմաններին, ցուցադրությունների կազմակերպմանը վերաբերող խնդիրները, լուծման հնարավոր տարբերակները: Նշենք, որ Երևանի ժամանակակից արվեստի թանգարանը հիմնադրման 50 և Հենրիկ Իգիթյանի ծննդյան 90-ամյա հոբելյանների շրջանակում կներկայացնի բացառիկ ցուցադրություն, որը կբացվի այսօր՝ ժամը 16:00-ին, Կառավարական 2-րդ տանը (ՀՀ արտաքին գործերի նախարարության նախկին շենք): Ներկայացվելու են թանգարանի հավաքածուից երբևէ չցուցադրված 150 հեղինակի 300-ից ավելի ստեղծագործություններ:

Թիվ 1

Recent Posts

Մարտիրոս Սարյան փողոցի գլխավոր աստիճանների վրա կարտացոլվի «Հայաստան» նկարը

Սարյանական ոգին և գունապնակն այսուհետ կլինի Երևանի սրտում: Մարտիրոս Սարյանի անվան փողոցի գլխավոր աստիճանների վրա…

1 min ago

Վաշինգտոնը խրախուսում է Իսրայելին՝ ընդլայնելու ռազմական գործողությունների գոտին. Լավրով

Միացյալ Նահանգները չի դատապարտել Իսրայելի հարձակումները Լիբանանի վրա, Վաշինգտոնը փաստացի խրախուսում է իր մերձավորարևելյան դաշնակցին…

12 mins ago

Բայդենը կարծում է, որ Մերձավոր Արևելքում լայնամասշտաբ պատերազմ չի լինի

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի կարծում, որ Մերձավոր Արևելքում լայնամասշտաբ պատերազմ կլինի։ Միևնույն ժամանակ նա…

23 mins ago

Արևմուտքը ձգտում է Հայաստանին դուրս հանել ՀԱՊԿ-ից. Բորտնիկով

Ռուսաստանի ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը հայտարարել է, թե Արևմուտքը «սպառազինությունների արտոնյալ մատակարարումների և անվտանգության երաշխիքների…

34 mins ago

Ֆրանսիան ԵՄ-ում ցամաքային զորքերի հրամանատարական կենտրոն է ստեղծում

Ֆրանսիան ԵՄ-ում ցամաքային զորքերի հրամանատարական կենտրոն է ստեղծում ենթադրյալ ռուսական սպառնալիքի ֆոնին, գրում է Le…

45 mins ago

Դավթաշենում ապօրինի հատված բարդիների վնասի չափը 1.5 մլն դրամ է

Դավթաշեն վարչական շրջանում բարդի տեսակի 45 ծառի ապօրինի հատման դեպքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում…

53 mins ago