

Ռուսաստանի ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը հայտարարել է, թե Արևմուտքը «սպառազինությունների արտոնյալ մատակարարումների և անվտանգության երաշխիքների դիմաց ձգտում է Հայաստանին դուրս հանել ՀԱՊԿ-ից»։
Ըստ նրա՝ Բաքվի հետ նրա հետագա հարաբերությունների հարցում սա Երևանին ավելի մեծ կախվածության մեջ կդնի Հյուսիսատլանտյան դաշինքից։
ԱՊՀ անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստում Բորտնիկովն ասել է. «Ամերիկացիներն ու եվրոպացիներն ակնհայտորեն շահագրգռված չեն Անդրկովկասում կայունության հաստատմամբ։
Երևանին հակելով Բաքվի հետ բանակցությունները ձգձգելուն՝ Արևմուտքը փորձում է գլխավորել ադրբեջանա-հայկական կարգավորման գործընթացը և հասնել տարածաշրջանում սեփական խաղաղապահ կոնտինգենտի տեղակայմանը՝ դե յուրե ՄԱԿ-ի, իսկ դե ֆակտո՝ ՆԱՏՕ-ի հովանու ներքո»,- ասել է նա։
Ըստ Բորտնիկովի՝ այդ խաղաղապահության հնարավորության մասին է վկայում այն, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղակայված ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը «հետախուզական գործունեություն է ծավալում հօգուտ ՆԱՏՕ-ի՝ Ռուսաստանի և նրա գործընկերների դեմ»։
Նրա խոսքով՝ սպառազինությունների արտոնյալ մատակարարումների և անվտանգության երաշխիքների դիմաց Արևմուտքը ձգտում է Հայաստանի դուրսբերմանը ՀԱՊԿ-ից, ինչը Երևանին Բաքվի հետ հետագա հարաբերությունների հարցերում «ավելի մեծ կախվածության մեջ կդնի Հյուսիսատլանտյան դաշինքից»․
«Իսկ հաշվի առնելով ՆԱՏՕ -ի միջնորդության ողջ նախկին փորձը աշխարհի ամենատարբեր տարածաշրջաններում, դաշինքի ամրագրումն Անդրկովկասում ակնհայտորեն չի նպաստի տարածաշրջանի կայունությանը»։
«8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում»,- «Ուժեղ Հայաստան» կուսակցության շնորհանդեսի ժամանակ հայտարարեց…
ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնում են, որ երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով: …
Ամերիկացի գործարար Իլոն Մասկը X սոցիալական հարթակում գրել է, որ դժվար է պատկերացնել ավելի մեծ…
2025 թվականը առաջին տարին է, երբ Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիների թիվը շուրջ 8,600-ով ավելին է,…
«Ինչ անուն ասես տվել են Դաշնակցությանը, բայց մի պարզ բան չեն հասկացել, որ սուտն է…
«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը ցույց է տվել ԱՄՆ-ի իր համալսարանը և պատմել…