Լրահոս 24/7

Բայդենը կարծում է, որ Մերձավոր Արևելքում լայնամասշտաբ պատերազմ չի լինի

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի կարծում, որ Մերձավոր Արևելքում լայնամասշտաբ պատերազմ կլինի։

Միևնույն ժամանակ նա ասել է, որ պետք է ավելին արվի այդ պատերազմից խուսափելու համար։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Բայդենի զրույցը լրագրողների հետ։

Լրագրողները հարցրել են Բայդենին, թե որքանով է նա վստահ, որ այդ պատերազմը կարելի է կանխել։

«Որքանո՞վ եք դուք վստահ, որ անձրև չի տեղալու։ Ես չեմ կարծում, որ լայնամասշտաբ պատերազմ է լինելու։ Կարծում եմ՝ մենք կարող ենք խուսափել դրանից։ Բայց դեռ շատ բան կա անելու, շատ բան կա անելու», – ասել է ԱՄՆ նախագահը։

Բայդենը նաև նշել է, որ Իսրայելի հետ քննարկումներ են ընթանում Իրանի՝ հոկտեմբերի 1-ի հարձակմանը պատասխանելու շուրջ։

«Այսօր ոչինչ չի պատահելու», – հավելել է Բայդենը՝ հրաժարվելով պատասխանել այն հարցին՝ արդյոք ինքը հորդորում է Իսրայելին չհարվածել Իրանի նավթային օբյեկտներին։

Թիվ 1

Recent Posts

Գյումրիում դանակահարել են 3 հոգու

Հոկտեմբերի 3-ին, երեկոյան ժամը 7-ին, «Գյումրի» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ «պարանոցի կտրած-ծակած…

11 mins ago

Արգիշտի Քյարամյանը շնորհավորել է Վիգեն Մեսրոպյանին

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի նախկին տեղակալ Վիգեն Մեսրոպյանը ստանձնել է «ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն»…

16 mins ago

ԵՄ-ն դադարեցրել է Վրաստանի հետ բարձր մակարդակի շփումները

Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Գերչինսկին լրագրողներին հայտնել է «Վրացական երազանքի» կազմած կառավարության հետ հանդիպումները դադարեցնելու՝…

33 mins ago

Տուգանքը 20 տոկոսով պակաս վճարելու հնարավորությունից օգտվել է 60.000 քաղաքացի

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ արդեն 6 ամիս է, ինչ Roadpolice.am համակարգում էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու…

48 mins ago

ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքում իր ուժերի թվաքանակը հասցրել է 43 000-ի. AP

ԱՄՆ-ն մեծացրել է իր ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում՝ ևս մի քանի հազար զինվորների ուղարկելով այնտեղ։…

56 mins ago

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևանում հոկտեմբերի 4-ի ցերեկը, 5-9-ին սպասվում է առանց…

1 hour ago