Կրթություն

Երևանի բուհերում կիրականացվի «Իմ սիմֆոնիկը» երիտասարդական կրթամշակութային ծրագիրը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը 2022 թվականի ապրիլ-նոյեմբեր ամիսներին, Երևանի բարձրագույն ուսումնական հաստատություններում 2000 ուսանողների ներգրավմամբ իրականացնում է «Իմ սիմֆոնիկը» երիտասարդական կրթամշակութային ծրագիրը։ 

Այս փուլում նախապատրաստական աշխատանքներ են տարվում սոցիոլոգիական մեթոդաբանությամբ և գործիքակազմով հարցում իրականացնելու համար, որի արդյունքում ստացված տվյալները կբացահայտեն երիտասարդների կարծիքը դասական երաժշտության ու համերգների մասին: Մասնավորապես, հնարավոր կլինի պարզել երիտասարդների մշակութային միջոցառումների նախընտրությունները` ըստ ժողովրդագրական տվյալների և բնակության  վայրի, համերգներին այցելության պարբերականությունը, նպաստող   կամ   խանգարող գործոնները, համերգների բովանդակության նախընտրություններն ու ակնկալիքները, համերգների վերաբերյալ տեղեկատվության ստացման աղբյուրները, տեղեկատվական նյութերի արդյունավետությունը և այլն: Կազմակերպիչների կողմից կատարվում է նաև ուսանողների տվյալների հավաքագրում՝ ծրագրում ընդգրկելու նպատակով։

Հաջորդ փուլում՝ սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին, կկազմակերպվեն հանդիպումներ ուսանողների հետ՝ ներկայացնելու նվագախումբն ու առաջիկա ծրագրերը, ուսանողները նաև կհրավիրվեն համերգների: Նրանց կտրամադրվեն հետաքրքիր տեղեկություններ դասական երաժշտության, համերգների, կատարվող ստեղծագործությունների և կոմպոզիտորների մասին։ Համերգներից հետո կիրականացվեն ֆոկուս-խմբային քննարկումներ:

Ծրագիրը նպատակ ունի ստեղծել միջավայր, որպեսզի ուսանողները նորովի ընկալեն դասական համերգների բովանդակությունը, դառնան մշակույթին վերաբերող տեղեկատվության տարածման առանձնահատուկ դեսպաններ երիտասարդության և հանրության շրջանում։ Իրականացված ուսումնասիրության հիման վրա կստեղծվի տեղեկատվական յուրահատուկ բազա, որը հնարավորություն կտա գործունեություն ծավալել ժամանակակից պահանջներին ու երիտասարդության նախընտրություններին համապատասխան` կատարելագործելով համերգների բովանդակությունն ու մշտապես ապահովելով արդյունավետ հաղորդակցություն երիտասարդ ունկնդիրների հետ:

Ծրագրի արդյունքում հնարավոր կլինի մշակել մեխանիզմներ՝ համերգներին ավելի շատ երիտասարդներ ներգրավելու ուղղությամբ։

Թիվ 1

Recent Posts

Նախորդ տարվա համեմատ ՀՆԱ-ն աճել է 7.2%-ով

ՀՀ կառավարությունից հայտնում են․ 2025թ. Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 11…

1 hour ago

Պահովագրության համակարգի երեք կողմից և ոչ մեկի օպտիմալ շահը չպետք է ստորադասվի․ Ավանեսյան

Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի…

1 hour ago

Իրանը պաշտոնական ազդանշան է ուղարկում ոչ միայն ՄԱԿ-ին, այլև տարածաշրջանի բոլոր երկրներին․ Զաքարյան

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ըստ «The New York Times»-ի պենտագոնյան աղբյուրի,…

2 hours ago

Ռուբեն Վարդանյանը ձայնային հաղորդագրություն է թողել Բաքվի դաժան «դատավճռից» հետո

Դատավճռից հետո ընտանիքի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր…

3 hours ago

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

22 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

22 hours ago