Լրահոս 24/7

Ցանկացած դժբախտ պատահար՝ բերել և կապել քաղաքական գործընթացների հետ, առնվազն, անբարոյականություն է․ Հովհաննիսյան

«Դեպքի մասին մեր հանրությունը տեղեկացվել է, ամենևին կարիք չկա գույները խտացնել, դրանք արդեն իսկ խիտ են։ Մամուլը  չի գրում,այլ խոսում են մի քանի ընդդիմադիր պատգամավորներ, և նրանց հետ փոխկապակցված անձինք, որոնք էլի զբաղվում են դժբախտության և ողբերգության  կապիտալիզացիայով, ինչպես, որ միշտ արել են։ Ցանկացած դժբախտ պատահար , որ տեղի կունենա այս երկրում, բերել և կապել  քաղաքական գործընթացների հետ՝ առնվազն անբարոյականություն է» , – այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով Ապարանում տեղի ունեցած աղմկահարույց դեպքին, նշեց ՔՊ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։

«Իմ գործընկեր Մաթևոս Ասատրյանը հանդես է եկել հայտարարությամբ,  երբ ընդդիմադիր պատգամավորներն  իրար հերթ չտալով վերցրել էին դեռ չճշտված, կիսատ հրապարակումը  և դա  միանգամից փաթեթավորում էին, որպես քաղաքական  երանգ ունեցող միջադեպ։ Ասատրյանը հերքել է այդ ամենը և դրան հավելելու որևէ բան չկա, ոստիկանությունը հայտարարություն է տարածել դեպքի մանրամասների վերաբերյալ»,- նշեց Հովհաննիսյանը։

Պատգամավորի համոզմամբ, այս դեպի  վերաբերյալ հանրության  համար բաց հարցեր չկան և միջադեպը որևէ կերպ քաղաքական ենթատեքստ չունի, իսկ դրան հաջորդող  գործընթացները՝ Հովհաննիսյանը որակեց «աբսուրդի ժանր»․ «Կուսակցության շենքի դիմաց երեկվա տեղի ունեցածն էլ էր աբսուրդի ժանրից, ընդդիմադիր պատգամավորների մեկնաբանություններն էլ  են աբսուրդ, երբ նրանք փորձում են հավասարության նշան դնել մեր և իրենց  քաղաքական հայրերի միջև։ Չի ստացվելու։ Այդ մարդկանց կառավարման տարիներին եղել է հոկտեմբերի 27, մարտի 1, մի շարք  այլ դեպքեր, որոնք մեր հանրությունը տեսել է և գիտի, առհասարակ ով՝ ով է։ Բնավ չի ստացվելու մոլորեցնել մեր հանրությանը մեդիափուչիկների միջոցով»։

Երբ լրագրողները խնդրեցին Հովհաննիսյանի մեկնաբանությունը Ապարանի ոստիկանապետի պաշտոնից ազատման մասին, նա նշեց՝ ոստիկանությունը այդ հարցով պետք է պարզաբանում տա և հայտնի՝  սպանության հետ այդ պաշտոնանկությունը  կապ ունի, թե չունի։

Թիվ 1

Recent Posts

Նախորդ տարվա համեմատ ՀՆԱ-ն աճել է 7.2%-ով

ՀՀ կառավարությունից հայտնում են․ 2025թ. Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 11…

56 minutes ago

Պահովագրության համակարգի երեք կողմից և ոչ մեկի օպտիմալ շահը չպետք է ստորադասվի․ Ավանեսյան

Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի…

1 hour ago

Իրանը պաշտոնական ազդանշան է ուղարկում ոչ միայն ՄԱԿ-ին, այլև տարածաշրջանի բոլոր երկրներին․ Զաքարյան

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ըստ «The New York Times»-ի պենտագոնյան աղբյուրի,…

2 hours ago

Ռուբեն Վարդանյանը ձայնային հաղորդագրություն է թողել Բաքվի դաժան «դատավճռից» հետո

Դատավճռից հետո ընտանիքի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր…

2 hours ago

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

22 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

22 hours ago