

Ռուսաստանի ԱԳՆ կայքում տեղադրված է ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի մեկնաբանությունը, որում նա մեղադրում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին այդ ձևաչափը կաթվածահար անելու մեջ:
«Նշված «բարձր դիվանագիտական ակտիվությունը» (նկատի ունի ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից) նկատելիորեն աճել է այն բանից հետո, երբ Վաշինգտոնն ու Փարիզը փաստացի կաթվածահար արեցին ժամանակին ձևավորված ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների աշխատանքը՝ հրաժարվելով մեր մասնակցությամբ համագործակցությունից: Նման զուգադիպությունները պատահական չեն լինում:
Ինչպես որ Բրյուսելի հանդուգն փորձերը՝ յուրացնել հայտնի ռուս-ադրբեջանա-հայկական բարձրագույն մակարդակի պայմանավորվածությունների էությունն ու օրակարգը, որն անցյալ տարի առաջարկել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (հրատապ մարդասիրական խնդիրների լուծում, Բաքվի ու Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստում):
Այս ֆոնին վերահաստատում ենք մեր անվերապահ հանձնառությունը՝ հետևողականորեն իրականացնել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների՝ 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի ու նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունները: Միաժամանակ լի ենք վճռականությամբ ամեն կերպ նպաստելու խաղաղության պայմանագրի կնքմանը Ադրբեջանի և Հայաստանի միջև, որոնց հետ մենք պատմականորեն կապված ենք բարեկամական, դաշնակցային և գործընկերային կապերով:
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…