Լրահոս 24/7

Մեկնարկել է Աշխատուժի զարգացման առաջին ազգային համաժողովը

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ հունիսի 22-ին Երևանում անցկացվեց Աշխատուժի զարգացման առաջին ազգային համաժողովը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանում Միացյալ Նահանգների փոխդեսպան Չիփ Լայտինենը կարևորեց համագործակցությունը տարբեր կառույցների միջև, որոնք կաջակցեն Հայաստանի կառավարությանը՝ Զբաղվածության ազգային ռազմավարության աշխատանքներում: «Հայաստանի ամենակարևոր ակտիվներից մեկը մարդկային կապիտալն է: Մենք շարունակում ենք աջակցել աշխատուժի զարգացմանը, քանզի զարգացած և մրցունակ մարդիկ են, որ թույլ են տալու երկրին ամբողջապես օգտագործելու տնտեսական ներուժը»,-ասաց նա:

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ Նատիա Նացվլիշվիլին էլ կարևոր համարեց ակտիվ համագործակցությունը: «Մենք այստեղ ենք աջակցելու զբաղվածության խթանմանը Հայաստանում: Գիտենք, որ այս խնդիրը եղել է այս տարիների ընթացքում: Մենք տեսնում ենք շատ ավելի մեծ գործազրկություն երիտասարդության, կանանց և աղջիկների շրջանում: Մենք հավատացած ենք, որ միջազգային գործընկերների և ՀՀ կառավարության ջանքերը կուղղվեն ներկա խնդիրների լուծմանը»,- ասաց նա:

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը նշեց, որ «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի հիմքում երիտասարդներն են: Սա այն ծրագրերից մեկն է, որը կերտում է ապագա: «Այսինքն՝ մենք ձևավորում ենք մարդ, որը պետք է մտածի, ստեղծագործի, դիմանա ապագա մարտահրավերներին»,- ասաց նա:

 «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագիրն իրականացվում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և գործընկերների՝ Հայաստանի  ազգային ագրարային համալսարանի, Հայ օգնության ֆոնդի և ՍԻՎԻՏՏԱ-ՀԱՅԱՍՏԱՆԻ կողմից: Ծրագիրը մեկնարկել է 2021 թվականի հոկտեմբերին՝ նպատակ ունենալով ընդլայնել երիտասարդների և կանանց աշխատանքային հմտությունների զարգացման հնարավորությունները՝ համապատասխանեցնելով դրանք աշխատաշուկայի պահանջներին, ինչպես նաև խթանել բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, զբոսաշրջության ու հյուրընկալության ոլորտներում վերջիններիս աշխատանքի հնարավորությունները:

Ծրագիրն առաքելություն ունի իրականացման 5 տարիների ընթացքում ՀՀ մարզերի 15-29 տարեկան 10 000 երիտասարդի տրամադրել աշխատաշուկայում մեծ պահանջարկ ունեցող աշխատանքային հմտություններ և նրանցից 7 000-ի համար ապահովել բարելավված աշխատանքային հնարավորություններ:

Լուսանկարը՝ Արմենպրեսի։

Թիվ 1

Recent Posts

Իրանը պաշտոնական ազդանշան է ուղարկում ոչ միայն ՄԱԿ-ին, այլև տարածաշրջանի բոլոր երկրներին․ Զաքարյան

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ըստ «The New York Times»-ի պենտագոնյան աղբյուրի,…

28 minutes ago

Ռուբեն Վարդանյանը ձայնային հաղորդագրություն է թողել Բաքվի դաժան «դատավճռից» հետո

Դատավճռից հետո ընտանիքի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր…

1 hour ago

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

21 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

21 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

21 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

21 hours ago