Լրահոս 24/7

Պատերազմն Ուկրաինայում կավարտվի բանակցությունների սեղանի շուրջ․ Ստոլտենբերգ

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը, ամենայն հավանականությամբ, կավարտվի բանակցությունների ճանապարհով, հայտարարել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը El Pais-ին տված հարցազրույցում:

Ամենայն հավանականությամբ, այդ պատերազմը կավարտվի բանակցությունների սեղանի շուրջ։ Մեր պարտականությունն է ապահովել Ուկրաինային առավելագույն ուժեղ դիրքորոշում և օգնել նրան մնալ ինքնիշխան և անկախ եվրոպական ազգ ։ Եվ դա անելու լավագույն միջոցը հզոր ռազմական աջակցություն ցուցաբերելն է, տնտեսական աջակցությունը և Ռուսաստանի դեմ խիստ պատժամիջոցներ սահմանելը։

Այսպես Սթոլթենբերգը պատասխանել է այն հարցին, թե կավարտվի արդյոք պատերազմը բանակցությունների սեղանի շուրջ, թե կողմերից մեկի լիակատար պարտությամբ ։ Մեկ շաբաթ առաջ Bild-ին տված հարցազրույցում Յենս Սթոլթենբերգն ասել էր, որ Ուկրաինայում պատերազմը կարող է տեւել մի քանի տարի: “մենք պետք է պատրաստվենք նրան, որ դա կարող է տեւել տարիներ”, – ասել է Նա:

Վերջին անգամ Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատվիրակությունները մարտի վերջինբանակցություններ են անցկացրել Ստամբուլում, այնուհետեւ նրանք տեսակապով են շփվել: Մայիսին կողմերի ներկայացուցիչները հայտնել էին, որ բանակցությունները դադարեցվել են։

Հունիսին Ուկրաինայի պատվիրակության ղեկավար Դավիթ Արահամիան հայտնել էր, որ խաղաղ բանակցությունները կարող են վերսկսվել օգոստոսի վերջին, իսկ մինչ այդ “մենք հակահարձակման գործողություն կանցկացնենք որոշ տեղերում”: Կրեմլում Արախամիայի խոսքերն անվանել են”ուկրաինական բանակցությունների պերճախոս դրսեւորում”:

Աղբյուրը՝ Meduza.io:

Թարգմանեց՝ Աստղ Խաչատրյանը։

Թիվ 1

Recent Posts

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 31-ին՝ ժամը 11։10-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են…

8 hours ago

Արցախի դրոշի համար Գերմանիայի դեսպանին Ադրբեջանը խիստ նկատողություն է արել

Մարտի 31-ին Արտաքին գործերի նախարարություն է կանչվել Ադրբեջանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան…

9 hours ago

Փաշինյանը Գերմանիայի նախագահի այցը Հայաստան համարել է պատմական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը կառավարությունում հյուրընկալել են պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի…

10 hours ago

Գերմանիայի նախագահը ԼՂ դրոշով նկար է հրապարակել

Տարածաշրջանային այցով Երևանում գտնվող Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն իր սոցիալական ցանցերում ԼՂ դրոշով լուսանկար է…

10 hours ago

Ներկայացվել է օդանավակայանի մեկնման սրահում տեղադրված նոր համակարգերը

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանից հայտնում են, որ այսօր՝ մարտի 31-ին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին Զվարթնոց…

10 hours ago

Արման Եղոյանն ընդունել է Հայաստանում Կիպրոսի դեսպանին

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մարտի 31-ին ընդունել է մեր…

11 hours ago