Լրահոս 24/7

ՀՀ վարչապետի տիկինը Նիցցայում մասնակցել է Պարսամյան դպրոցի 35-ամյակի հանդիսությանը

Հունիսի 26-ին Ֆրանսիա կատարած այցի շրջանակում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի ուղեկցությամբ հյուրընկալվել է Նիցցայի Պարսամյան մշակութային համալիրում։

Վարչապետի տիկինը համալիրի կառավարման խորհրդի նախագահ Կիրկոր Աժդերհանյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել վարժարանում, ծանոթացել դպրոցի հիմնադրման պատմությանը, կարևոր իրադարձություններին և ավանդույթերին։

Աժդերհանյանը հայտնել է, որ այժմ 85 աշակերտ ունեցող Պարսամյան դպրոցը տոնում է հիմնադրման 35-ամյակը։ Համալիրի ղեկավարի խոսքով՝ դպրոցը թեև ունի ֆրանսիական հանրակրթական դպրոցի գրանցում, սակայն դասավանդման ծրագրում պահպանել է հայերենի ամբողջական բաղադրիչը, գործում է նաև երգչախումբ, թատրոն և ժողովրդական պարի համույթ։

Աննա Հակոբյանը համալիրի տնօրինության, համայնքի ներկայացուցիչների, Ալպ-Մարիտիմի Դեպարտամենտական խորհրդի՝ ֆինանսական կոմիտեի նախագահ, պատգամավոր Էրիկ Սիոտտիի և պատգամավոր Քրիստելլե Դինտորնիի հետ համատեղ քննարկում է ունեցել: Նորընտիր պատգամավոր Քրիստելլե Դինտորին, որն ընդամենը մեկ շաբաթ առաջ էր պատգամավոր  ընտրվել, իր իսկ խոսքով՝ տեղեկանալով Աննա Հակոբյանի այցի մասին, շտապել էր օգտագործել առիթն անձամբ տիկնոջ հետ ծանոթանալու համար:

Մտքերի փոխանակությունից հետո մեկնարկել է Պարսամյան դպրոցի հիմնադրման 35-ամյակի առթիվ կազմակերպված հանդիսությունը։ Կիրկոր Աժդերհանյանը իր ելույթում հատուկ շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանին՝ վարժարանի 35-ամյակի առթիվ կազմակերպվող միջոցառմանը մասնակցելու հրավերը ընդունելու համար՝ ընդգծելով Հակոբյանի այցի կարևորությունը ինչպես իրենց կրթահամալիրի, այնպես էլ Նիցցայի հայ համայնքի համար։

Ելույթով հանդես է եկել նաև պատգամավոր Էրիկ Սիոտտին: Պատգամավորը հույս է հայտնել, որ Հայաստանի գործող իշխանության շնորհիվ էլ ավելի կսերտանա հայ-ֆրանսիական կապը:

«2018 թվականին մենք ուշի ուշով հետևում էինք Հայաստանում ծավալվող իրադարձությունների: Այն ինչ արեց հայ ազգը պարոն Փաշինյանի գլխավորությամբ, դեմոկրատիայի մի մեծ քայլ էր»,- շեշտել է Սիոտտին:

Հայաստանի հետ էլ ավելի ջերմ հարաբերություններ հաստատելու մասին է խոսել նաև պատգամավոր Քրիստելլե Դինտորնին՝ նշելով, որ տիկին Հակոբյանի գործունեությանը հետևում է վաղուց։

«Դուք ինձ համար օրինակելի կին եք եղել դեռ այն տարիներից, երբ աշխատում էիք որպես լրագրող: Ես լավ եմ հետևել ձեր անցած ճանապարհն ու հույս ունեմ, որ իմ գործունեության մեջ կկարողանամ ձեզ նմանվել»,- նշել է պատգամավորը՝ ևս մեկ անգամ շեշտելով Հայաստանի հետ համագործակցության կարևորությունը:

Նիցցայի քաղաքապետ Քրիստիան Էստրոզիի ներկայացուցիչ Պիեռ Ֆիորին, որը բազմիցս է Հայաստանում եղել և քաջատեղյակ է քաղաքական զարգացումներից, իր խոսքում նշել է, որ 2018 թվականի գարնանն Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին Երևանից է հետևել:

«Մենք բազմաթիվ ծրագրեր ենք իրականացրել Հայաստանի և մեր քույր քաղաք Երևանի համար, այս տարի ևս ապրիլին Երևանում էի՝ հարգելու ցեղասպանության զոհերի հիշատակը և հանդիպելու քաղաքապետարանի մեր գործընկերներին՝ նրանց հանձնելով քաղաքապետի հատուկ նամակը ի նշան հետագա համագործակցության»,- իր խոսքում նշել է Պիեռ Ֆիորին:

Աննա Հակոբյան իր ելույթում, շնորհավորելով դպրոցի 35-ամյակի կապակցությամբ, ընդգծել է, որ եղբայրական Ֆրանսիայի հայ համայնքը իր հարուստ պատմությամբ ու ժառանգությամբ, ֆրանսիական հասարակության մեջ ունեցած բարձր հեղինակությամբ սփյուռքի կարևորագույն համայնքներից մեկն է։

«Երբ «Պարսամյան» վարժարանի հիմնադրման 35-ամյակի առթիվ ստացա հրավերը, մերժել պարզապես չէի կարող, որովհետև կրթությանն առնչակից ցանկացած թեմա ինձ հոգեհարազատ ու սիրելի է: «Պարսամյան» վարժարանն իրոք յուրահատուկ է. լինելով ֆրանսիական հանրակրթության դպրոց՝ դասավանդելիս պահպանում է հայկական կրթության ողջ բաղադրիչը՝ սկսած հայոց լեզվից մինչ հայկական մշակույթ, երգ, պար, թատրոն», – շեշտել է Աննա Հակոբյանը։

Վարչապետի տիկինը հատկապես կարևորել է այն փաստը, որ սփյուռքի հայկական դպրոցների առաջին համագումարը տեղի է ունեցել Պարսամյան դպրոցում։

«Եկեք ևս մեկ անգամ մեր երախտիքի խոսքն ուղղենք դպրոցի հիմնադիր բարերարներին՝ Թորոս, Լյուսի և Սյուզան Պարսամյաններին: Թող Կոտ դ’Ազուրի հայ համայնքում այսպիսի նշանակալի հոբելյանները շատ լինեն, մշտապես օրակարգում մնան հայկական թեմաներն ու դրանք քննարկվեն մայրենի լեզվով»,- եզրափակելով ելույթը՝ Աննա Հակոբյանը հույս է հայտնել, որ իրենց հաջորդ հանդիպումը լինի Երևանում։

Թիվ 1

Recent Posts

Թուրքիայում շարունակվում են բողոքները

Ստամբուլի քաղաքապետ եւ ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության կողմից Թուրքիայի նախագահի թեկնածու Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո ամբողջ…

24 minutes ago

ՄԹ-ն Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել հայ ռազմագերիներին

Միացյալ Թագավորության Լորդերի պալատում բարձրացվել է հարց Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղից գերեվարված 23 հայերի նկատմամբ…

1 hour ago

Սև ծովում հրադադարի մասին պայմանավորվածությունները գրեթե պատրաստ են. Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Սև ծովում հրադադարի մասին պայմանավորվածությունները գրեթե պատրաստ…

2 hours ago

Պուտինը պատերազմը երկարաձգելու առիթներ է ստեղծում, Թրամփի նյարդերը տեղի՞ կտան

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադում վերջերս կայացած բանակցություններից Ռուսաստանի պատվիրակության անդամ, սենատոր Գրիգորի Կարասինն այնքան էլ…

3 hours ago

Վերին Գետաշենի նախկին ղեկավարի իրավահաջորդից բռնագանձել անշարժ գույքեր և դրամական միջոցներ

Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի մարտի 20-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի…

4 hours ago

Նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Չեռնոգորիայի դեսպանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չեռնոգորիայի արտակարգ և լիազոր դեսպան Բորյանկա…

5 hours ago