Լրահոս 24/7

Ինչու՞ Գ․ Ջհանգիրյանը չի մասնակցում ԱԺ նիստին

Այսօր ԱԺ-ում արտահերթ նիստ է հրավիրված, քննարկվում է Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրությունը։ Ըստ սահմանված կարգի՝ Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուներին  ԱԺ-ում պետք է ներկայացնի ԲԴԽ նախագահը, սակայն ԲԴԽ նախագահի լիազորությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի փոխարեն թեկնածուներին ներկայացնում էր ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատրյանը։

Պատգամավորի այն հարցին, թե ինչու է նա ներկայացնում թեկնածուներին, Խաչատրյանը պարզաբանեց․ «Գագիկ  Ջհանգիրյանը վիրահատության է ենթարկվելու կամ արդեն ենթարկվել է, և այդ առողջական խնդիրների պատճառով ես եմ իրեն փոխարինելու, ուղղակի մինչև այս պահը հայտնի չէր՝ ենթարկվելու է վիրահատության թե չէ, համենայնդեպս այս պահին ժամանակավորապես ես եմ իր պարտականությունները կատարելու»։

Թիվ 1-ը կապ հաստատեց  ԲԴԽ խոսնակ Լիլիթ Շաբոյանի հետ, վերջինս մեզ հետ զրույցում նշեց․ «Պարոն Ջհանգիրյանը Երևանի հիվանդանոցներից մեկում է, հետազոտման և բուժման փուլում, դրա շրջանակներում բժիշկները կորոշեն, թե, ըստ անհրաժեշտության, երբ  կվիրահատեն: Այլ մանրամասներ փոխանցել չեմ կարող»:

Այն հարցին, թե ի՞նչ առողջական խնդիր ունի, խոսնակը պատասխանեց, որ բժշկական գաղտնիք է։ 

Մերի Մանուկյան

Թիվ 1

Recent Posts

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 31-ին՝ ժամը 11։10-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են…

7 hours ago

Արցախի դրոշի համար Գերմանիայի դեսպանին Ադրբեջանը խիստ նկատողություն է արել

Մարտի 31-ին Արտաքին գործերի նախարարություն է կանչվել Ադրբեջանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան…

8 hours ago

Փաշինյանը Գերմանիայի նախագահի այցը Հայաստան համարել է պատմական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը կառավարությունում հյուրընկալել են պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի…

8 hours ago

Գերմանիայի նախագահը ԼՂ դրոշով նկար է հրապարակել

Տարածաշրջանային այցով Երևանում գտնվող Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն իր սոցիալական ցանցերում ԼՂ դրոշով լուսանկար է…

9 hours ago

Ներկայացվել է օդանավակայանի մեկնման սրահում տեղադրված նոր համակարգերը

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանից հայտնում են, որ այսօր՝ մարտի 31-ին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին Զվարթնոց…

9 hours ago

Արման Եղոյանն ընդունել է Հայաստանում Կիպրոսի դեսպանին

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մարտի 31-ին ընդունել է մեր…

9 hours ago