Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Լեհաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Մարչին Փշիդաչի գլխավորած պատվիրակությունը ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակի ուղեկցությամբ հունիսի 28-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Հուշահամալիրից տեղեկացնում են, որ հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունն է ներկայացրել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը:
Նա հյուրերին ներկայացրել է նաև Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի պատմությունը, որոնք նվիրված են անցյալ դարավերջին Ադրբեջանի տարածքում հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների ընթացքում զոհված հայերի հիշատակին:
Լեհ պատվիրակները անմար կրակի մոտ մեկ րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը:
Հյուրերը ՀՑԹԻ էքսկուրսավար Լիանա Ազիզյանի ուղեկցությամբ շրջել են Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին:
Այցի ավարտին պարոն Մարչին Փշիդաչը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի ինքնաթիռը վայրէջք է կատարել Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում։…
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ԱՄՆ-ն իրեն հեռու է պահում Եվրոպայի՝ Ուկրաինա…
Գյումրու և Վանաձորի բժշկական կենտրոնների միասնական աշխատանքի շնորհիվ անելու ենք այնպես, որ մեր զորակոչիկներն ստիպված…
Եթե Հայաստանը տարածաշրջանում խաղաղություն է ուզում, ապա պետք է սերտորեն համագործակցի Բաքվում տեղի ունեցող դատավարական…
Ռուսաստանի նախագահի օգնական, Ծովային կոլեգիայի նախագահ Նիկոլայ Պատրուշեւը հարցազրույց է տվել «Ազգային պաշտպանություն» ամսագրին եւ…
Երևանում մարտի 13-ի ցերեկը, 14-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի…