Լրահոս 24/7

Ընդդիմությունը զբաղված է պաշտոնակռվով․ Աժ նախագահ

ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը մոտ օրերս կքննարկի նիստերից բացակայող ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցը: Այս մասին ասաց ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում:

«Մոտ օրերս խմբակցությունում կքննարկենք, նաև վարչությունով կքննարկենք՝ արդյոք արժի, թե չարժի, որովհետև օրենքը դրա հնարավորությունը տալիս է: Կա երկու կարծիք. մի կարծիքն այն է, որ այսպես թե այնպես ընդդիմությունն ինքն իրեն մեծ հաշվով զրկել է մանդատներից: Ես, անկեղծ ասած, չեմ պատկերացնում, թե մեր գործընկերներն այդքան բարձր նշաձող դնելուց ու հետո այդ նշաձողի «տակ» մնալուց հետո ոնց են վերադառնալու այս դահլիճ… Մյուս կարծիքն էլ այն է, որ պետք է մինչև վերջ «մաշեցնել» այն ամենն, ինչ իրենք արեցին», – ասաց Սիմոնյանը:

Ըստ ԱԺ նախագահի՝ այս պահին 10 պատգամավոր կա, որոնց բացակայությունների քանակը թույլատրելիից բավականին շատ է, ինչը թույլ է տալիս նրանց մանդատից զրկել: «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարն այց ցուցակում 11-րդն էր, սակայն նա արդեն հրաժարականի դիմում է ներկայացրել: Սիմոնյանը չբացառեց, որ որոշ անձանց հարցով  գուցե քննարկեն և քաղաքական որոշում կայացվի՝ չդիմել ՍԴ: Մեկտեղ չբացառեց, որ, որ ընդդիմադիրներին կզրկեն նաև ԱԺ փոխնախագահի, հանձնաժողովների նախագահների պաշտոններից։

«Ընդդիմությունը զբաղված է պաշտոնակռվով ու դա արդեն անում է բացահայտ։ Իրենք, ամեն ինչ թողած, հիմա մեկնաբանում և բացատրում են, թե ինչու իրենց չի կարելի մանդատից զրկել: Առաջին օրից այս ամենը եղել է պաշտոնակռիվ, նո՛ւյն Դաշնակցության, նո՛ւյն Ռոբերտ Քոչարյանի աջակիցների համար սա պաշտոնակռիվ է, մանդատ ունենալու խնդիր է, որ ունենան անձեռնմխելիություն, որ գնան ոստիկանին հարվածեն ու ասեն, որ իրենք պատգամավոր են»,-մասնավորապես ասաց ԱԺ նախագահը:

Անդրադառնալով 2018 թվականի պատգամավորական անհնազանդությունների հետ համեմատականին՝ Սիմոնյանն ասաց, որ այն ժամանակ թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ որևէ ընդդիմադիր պատգամավոր չէր լրացրել բացակայությունների այն քանակը, որը պետք էր մանդատից զրկելու համար:  Նա համեմատականները տեղին չհամարեց:

«Շփոթել համաժողովրդական շարժումը և Դաշնակցության կուսակցության, Հանրապետական կուսակցության աջակիցների պահվածը Երևանի փողոցներում: Անհամեմատելի են: Արդյունքներն ապացուցում են իմ ասածի ճշմարտացիությունը»,-եզրափակեց ԱԺ նախագահը:

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

3 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

4 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

5 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

5 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

5 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

6 hours ago