Այսօր կառավարությունը հերթական նիստին հաստատեց ՀՀ 2023-2025 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը և կառավարության պարտքի բեռի նվազեցման 2022-2026 թվականների վերանայված ծրագիրը:
ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ 2023 թվականին և հաջորդող 2 տարիներին հարկաբյուջետային քաղաքականությունն ուղղված կլինի թիրախավորված 7 տոկոս տնտեսական աճի ապահովմանը:
«Կառավարության պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ կնվազի ավելի արագ, քան նախատեսված է, և չի գերազանցի ՀՆԱ-ի 60 տոկոսը՝ սահմանված 60.2 տոկոսի փոխարեն: Հարկային եկամուտները կգերազանցեն ՀՆԱ-ի նկատմամբ 23.4 տոկոսը, որն այս տարվա համար սահմանված թիրախն է»,- ասաց նախարարը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց, որ մայիսի տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 13 տոկոս՝ նախորդ տարվա մայիսի նկատմամբ, և աճի հիմնական լոկոմոտիվներից են շինարարության ճյուղը, ծառայությունների ոլորտը, էլեկտրաէներգիայի արտադրությունը և արտահանման աճը: Թեև այս ամենին, վարչապետը մտահոգիչ համարեց գնաճային ֆոնը:
«Հնգամսյա ցուցանիշներով դուրս ենք եկել երկնիշ տնտեսական աճի գոտի, մայիս ամսվա տնտեսական ակիտվության ցուցանիշը կազմել է 10,2 տոկոս: Կիսամյակի նախատեսված պլանը այս պահի դրությամբ գերակատարել ենք 47 միլիարդ դրամով: 2023 թվականի հունվարի մեկից կունենանք կենսաթոշակների, նվազագույն աշախտավարձի բարձրացում և նախատեսվում է 68 հազարից լինի 75 հազար դրամ»,- ասաց նա:
Վարչապետը նշեց, որ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի չափը 28 600 դրամից պետք է դառնա 30 հազար 700 դրամ, մինչև երկու տարեկան երեխայի մայրերին խնամքի նպաստ կտրվի՝ անկախ նրանից աշխատող է, թե ոչ, իսկ գյուղական բնակավայրերում շարունակելու են կրկնակի չափով տալ այդ նպաստը: Նա նշեց, որ գիտության ֆինանսավորումը վեց միլիարդով են ավելացնում:
«Ամենակարևոր նորությունը՝ որ հիմա արդեն 7 տոկոս տնտեսական աճը ավելի իրատեսական ենք համարում: Ավելի լավ է մենք առաջիկա հինգ տարիներին տարեկան 7 տոկոս ունենանք, քան՝ որոշ տարիներին ավելի, որոշ տարիներին պակաս»,- ասաց նա:
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 31-ին՝ ժամը 11։10-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են…
Մարտի 31-ին Արտաքին գործերի նախարարություն է կանչվել Ադրբեջանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը կառավարությունում հյուրընկալել են պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի…
Տարածաշրջանային այցով Երևանում գտնվող Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն իր սոցիալական ցանցերում ԼՂ դրոշով լուսանկար է…
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանից հայտնում են, որ այսօր՝ մարտի 31-ին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին Զվարթնոց…
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մարտի 31-ին ընդունել է մեր…