Լրահոս 24/7

Հովհաննիսյանն՝ Ի․ Սաղաթելյանին և Վ․ Հակոբյանին պաշտոններից հեռացնելու մասին

Եթե ընդդիմադիր խմբակցությունները սահմանված ժամկետում ԱԺ փոխնախագահի և Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի համար նոր թեկնածու չառաջադրեն, դրանք կմնան թափուր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը մտադիր չէ լրացնել այդ պաշտոնները: Այս մասին ասաց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն՝ անդրադառնալով Իշխան Սաղաթելյանին ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնից հետ կանչելու և Վահե Հակոբյանի՝ որպես Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցնելու որոշմանը:

«Ձևավորման փուլում անհրաժեշտ են, որ բոլոր պաշտոնները լրացվեն, հետագայում նման խնդիր չի առաջանում ոչ Սահմանադրությամբ, ոչ ԱԺ կանոնակարգ օրենքով»,-ասաց Հովհաննիսյանը:

Ըստ նրա՝ եթե ընդդիմությունն այդ պաշտոնների համար նոր թեկնածու չառաջադրի սահմանված ժամկետում, ապա ԱԺ կանոնակարգ օրենքը սահմանում է, որ այն անցնում է մեծամասնությանը: «Սակայն, ես այս պահին կարող եմ նախնական ասել, որ մենք չենք պատրաստվում այդ պաշտոնները լրացնել»,-ասաց Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ այդ դեպքում այդ պաշտոնները թափուր կմնան:

Անդրադառնալով ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրական հարցերի մշտական հանձնաժողովի ընդդիմադիր նախագահ Արմեն Գևորգյանին ու Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի ընդդիմադիր նախագահ Թագուհի Թովմասյանին՝ նա ասաց, որ Արմեն Գևորգյանն ունի բացակայությունների խնդիր, սակայն այս պահին որոշում է կայացվել միայն Իշխան Սաղաթելյանի և Վահե Հակոբյանի հետ կապված, եթե հետագայում նոր որոշում լինի, դրա մասին կտեղեկացնեն:

Հարցին, թե արդյոք հնարավո՞ր է, որ այլևս ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցը չքննարկեն՝ խմբակցության քարտուղարն ասաց, որ դա կախված է հանգամանքներից: «Այս պահին մանդատներից զրկելու հարցը դեռ քննարկման փուլում է: Պայմանավորված հետագա զարգացումներով և ընդդիմադիր պատգամավորների խորհրդարանական պահվածքով՝ մենք կկայացնենք որոշում»,-նշեց նա:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ ազգային ժողովը հուլիսի 1-ին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանին հետ կանչեց ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնից, նաև դադարեցրեց Վահե Հակոբյանի՝ որպես Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունները:

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

3 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

4 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

5 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

5 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

6 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

6 hours ago