Լրահոս 24/7

Ա․ Գևորգյանը հրաժարական է ներկայացրել հանձնաժողովի նախագահի պաշտոնից

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարական է ներկայացրել։

Վերջինս այս կապակցությամբ հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով. «2021 թվականից հանդիսանալով ԱԺ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ՝ մեծ պատասխանատվությամբ եմ վերաբերվել իմ աշխատանքին, ներդրել եմ իմ փորձն ու գիտելիքը, մշտապես փորձել եմ հանձնաժողովում ապահովել արդյունավետ աշխատանքային մթնոլորտ։ Դա արել եմ՝ հատկապես կարևորելով եվրասիական զարգացման՝ մեր պետության հեռանկարը:

Քաղաքական իրադարձությունները երկրում, սակայն, բերեցին մի կետի, որ ես հրաժարական եմ ներկայացնում հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ Այսօրվա իրավիճակը թելադրում է քաղաքական, հանրային և մարդկային էթիկայի հստակ կանոններ, որոնք ես չեմ կարող անտեսել, և որոնք ինձ թույլ չեն տալիս շարունակել պաշտոնավարել որպես հանձնաժողովի նախագահ։ Նման որոշումները նաև լավագույն առիթ կարող են հանդիսանալ՝ վերաիմաստավորելու և գնահատելու ձեռք բերած քաղաքական փորձը և նոր գիտելիքները, խթան կարող են դառնալ նաև իմ անձնական ապագայի տեսլականի ձևավորման համար, ինչպես դա եղավ 2014 և 2018 թվականներին՝ բարձր պետական պաշտոններից հեռանալուց հետո:

Միևնույն ժամանակ հայտնում եմ, որ շարունակելու եմ աշխատանքը և ստանձնած պարտավորությունների իրականացումը բոլոր այն միջազգային հարթակներում և կառույցներում, որոնք կարևոր են մեր պետության համար»։

Հիշեցնենք՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ արդեն նախկին փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ ընդդիմությունը խորհրդարանում կհրաժարվի վարչական մյուս պաշտոններից ևս և չի առաջադրի նոր թեկնածուներ թափուր պաշտոններում։

Առավոտյան ՀՀ Ազգային ժողովը արտահերթ նիստով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանին զրկեց ԱԺ փոխխոսնակի պաշտոնից, իսկ նույն խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանին՝ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից: 

Թիվ 1

Recent Posts

Անդրադարձել են Մատվիենկոյի՝ Հայաստան այցի կազմակերպչական հարցերին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա…

2 minutes ago

Էրդողանը Եվրամիությանը «փրկություն է առաջարկում»

Ինչպես հաղորդում է «Անադոլուն», փետրվարի 24-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստ է գումարել,…

20 minutes ago

Emirates-ը և SIL Capital-ը ստորագրեցին ռազմավարական հուշագիր` Հայաստանում էներգետիկ լուծումների ընդլայնման նպատակով

2025թ., փետրվարի 12 – Emirates Petroleum Company (Emarat)-ը, որը Արաբական Միացյալ Էմիրությունների նավթագազային ոլորտի առաջատարներից…

28 minutes ago

ՌԴ-ի և ԱՄՆ-ի հաջորդ շփումները տեղի կունենան փորձագիտական ​​մակարդակով. Պեսկով

ՌԴ-ի և ԱՄՆ-ի հաջորդ շփումները կանցկացվեն ԱԳՆ գծով՝ փորձագիտական մակարդակով․ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի…

43 minutes ago

Տնտեսական ակտվիությունն աճել է, արտաքին առևտրաշրջանառությունը՝ նվազել

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվարին, 2024թ․ նույն ամսվա համեմատ․ աճել է 7.1%–ով. այս…

52 minutes ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

Փետրվարի 25-ի ցերեկը, 28-ին, մարտի 1-ի գիշերը, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի…

1 hour ago